Դեղաբույսեր հազը բուժելու համար

Հազ

Դեղաբույսեր հազը բուժելու համար

 

Հում բողկը կտրատել շատ բարակ շերտերով և յուրաքանչյուրի վրա շաքարավազ շաղ տալ: Առաջացած հյութը ընդունել ժամը մեկ` մեկական ճաշի գդալ:

Մեկ ճաշի գդալ սոճու բողբոջների վրա  լցնել մեկ բաժակ եռացած ջուր: Թրմել 30-40 րոպե, այնուհետև քամել: Հազ զգալու դեպքում ընդունել 1-2 կում: Դա անմիջապես օգնում է:

Շաքարով հապալասենու հյութը ընդունում են խորխը թեթևացնելու համար:

Օգտակար է ընդունել շաքարով, օշարակի կամ մեղրի հետ:

Ընդունել օրեկան մի քանի անգամ` մեկեկան ճաշի գդալ: Հապալասենու հյութով բուժվելու ժամանակ օգտակար է խմել ջրի կամ թեյի փոխարեն դաշտային ելակի եփուկ:

Տուղտի, մատուտակի արմատները անիսոնի պտուղները, եղեսպակի տերևները, սոճու բողբոջները վերցնել հավասար քանակությամբ: Մեկ ճաշի գդալ ավաքածուի վրա լցնել մեկ բաժակ եռացրած ջուր, թրմել 20 րոպե, այնուհետև քամել: Ընդունել կես բաժակ օրը 3-4 անգամ:

Հնդկամոլախոտը, անիսոնի, սամիթի պտուղները, սոճու բողբոջները, ուրցի ճյուղերը, մատուտակի մանրացված արմատը վերցնել հավասար քանակությամբ: Չորս բաժակ հավաքածուի        վրա լցնել 1.5 բաժակ եռացրած ջուր, թրմել 2 ժամ, հետո թույլ կրակի վրա հասցնել մինչև եռալը, եռացնել 2-3 րոպե, սառեցնել և քամել: Ընդունել կես բաժակ օրեկան երեք անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:

Տուղտի, մատուտակի, կղմուխի մանրացված արմատները վերցնել հավասար քանակությամբ: 2 թեյի գդալ հավաքածույի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, եռացնել 10 րոպե, այնուհետև քամել: Ընդունել տաք վիճակում բաժակի մեկ քառորդը ամեն երեք ժամը մեկ:

Վերցնել եզան լեզվի տերևների երեք մասը, մատուտակի արմատի երեք մասը, տատրակի չորս մասը /3:3:4/: Հավաքածույի մեկ ճաշի գդաի վրա լցնել 1 բաժակ եռացած ջուր, թրմել 20 րոպե, այնուհետև քամել: Ընունել գոլ վիճակում կես բաժակ, ամեն երեք ժամը մեկ:

 

Չոր հազի, մրսածության ժամանակ, գարնանը կտրել քսանհինգ սանտիմետր երկարությանբ մեկ կիլոգրամ սոճու մատղաշ ճյողերից, եփել մեկ լիտր ջրում, այնուհետև քամել : Ջրի մեջ ավելացնել մեկ կիլոգրամ շաքարավազ և նորից եփել /մեկ ժամ եռացնելուց հետո/: Ընդունել օրական մի քանի անգամ կես բաժակ:

Write a comment

Comments: 1
  • #1

    źródło (Wednesday, 18 January 2017 00:59)

    międzymetaliczny