<<Ջրի կաթիլը>> առաջադրանքներ

Ջրիկաթիլը      Հանս Քիրստիան Անդերսեն

 

 

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական  չափսերից հարյուր անգամ մեծ են երևում: Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավել, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, զեռում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը և, հանդերձ այդու, ուրախանում և զվարճանում յուրովի:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող- ինչ որ է՝այդ էր անունըՆա իր հոգսն էր համարում զննել ամեն ինչ՝դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախարդության:

Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ Աստված, ո~նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո~ր, հազարավո~ր, ու բոլորն էլ ոստոստում էին, վազվզում, կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

- Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կարգ ու կանոն մտցնել դրանց մեջ, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

Ծերուկը մտածեց-մտածեց, բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

- Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա քիչ կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն, և այն էլ` ամենաառաջնակարգ: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի  էր   մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են տկլոր վայրենիներ:

- Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,- հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:

- Կարո՞ղ ես` կռահիր,- արձագանքեց Հոգսեն Զննողը:- Թե որ կռահես ինչ է` քեզ կնվիրեմ: Բայց գլխի ընկնելը հեշտ չէ, մանավանդ որ չգիտես` ինչն ինչոց է:

Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա~յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ տկլոր էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, բոթում, ճանկռոտում, խածնում ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փորձում էր վեր մագլցել, ով վերևում էր` ցած էր ընկնում:

- Մի տե~ս, մի տե~ս, հրե~ն էն մեկի ոտքն իմինից երկար է, թող կորչի, թող վերանա: Բա սա~. ականջի հետևի ելունդին նայեք. մանր ու ցավոտ: Ուրեմն թող ավելի ցավի:

Ու նրանք կծոտում էին խեղճին, պատառոտում ու խժռում այն բանի համար, որ մանրիկ ուռուցք ուներ: Տեսնեն` ինչ-որ մեկն իր համար նստել է զգաստ, կարմիր օրիորդի պես, ոչ մեկին չի դիպչում, միայն թե իրեն չդիպչեն: էդ էր պակաս. վրա էին պրծնում, քաշքշում, ոտնատակ տալիս, մինչև որ հետքն անգամ չմնա:

- Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:

Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:

- Էստեղ գուշակելու բան էլ չկա: Պարզ երևում է,- պատասխանեց մյուսը.- Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. ախար դրանք իրար շատ են նմանՍա մեծ քաղաք է:

- Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

Առաջադրանքներ

1, Բացատրի'ր հետևյալ բառերը.

կորնթարդ, վխտալ, վարգել, զեռալ, ելունդ:

Վխտալ-եռալ, զեռալ, հորդել, թռվռալ, շարժվել
Վարգել-սլանալ, վազել, ընթանալ, սնգսնգալ:
Զեռալ-վխտալեռալ,հորդել, թռվռալ, շարժվել:
Ելունդ-ելուստ, այտուց, պալար, ուռուցք:

(Կարող ես օգտվել բացատրական բառարանից:)

2. Լրացրո'ւ թերի մտքերը՝ընտրելով փակագծում տրված բառերից մեկը:

• «Ջրի կաթիլը» ստեղծագործությունը հեքիաթ չէ, որովհետև չի սկսվում 《լինում է, չի լինում》 կամ դրա նման արտահայտությամբ:

Պատմվածք չէ, որովհետև կախարդական բաների մասին է խոսվում:

Առակ է, որովհետև ունի բարոյախոսություն: Ուսուցանում է, որ պետք չէ չարություն և գժություն անել:  Ինչպես առակում, այստեղ էլ մարդկանց փոխարեն գազանիկներն են:

(Կարող ես օգտվել Էդ. Ջրբաշյանի «Գրականագիտական բառարանից»)

3. Դո'ւրս գրիր գազանիկների և մարդկանց նկատմամբ հեղինակի վերաբերմունքն արտահայտող՝

զարմանալի, վխտում, զեռում, թռչկոտում, կծում, եռուզեռում

Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավել, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, զեռում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը և, հանդերձ այդու, ուրախանում և զվարճանում յուրովի:

Աստված իմ Աստված, ո~նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում:

 

4. «Ջրի կաթիլը» ստեղծագործությունից դո'ւրս գրիր տրված մտքերը հաստատող օրինակներ:

Մարդիկ իրար նախանձում են, չեն հանդուրժում մյուսի առավելությունը:

Մի տե~ս, մի տե~ս, հրե~ն էն մեկի ոտքն իմինից երկար է, թող կորչի, թող վերանա:

Մարդիկ իրար նկատմամբ լցված են չարությամբ:

Բա սա~. ականջի հետևի ելունդին նայեք. մանր ու ցավոտ: Ուրեմն թող ավելի ցավի:

Մարդիկ աննպատակ դեսուդեն են վազվզում:

 Հազարավո~ր, հազարավո~ր, ու բոլորն էլ ոստոստում էին, վազվզում, կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

Մարդիկ չեն հանդուրժում այն մարդկանց, որոնք ցականում են ընդհանուր թոհուբոհից հեռու մնալ:

Տեսնեն` ինչ-որ մեկն իր համար նստել է զգաստ, կարմիր օրիորդի պես, ոչ մեկին չի դիպչում, միայն թե իրեն չդիպչեն: էդ էր պակաս. վրա էին պրծնում, քաշքշում, ոտնատակ տալիս, մինչև որ հետքն անգամ չմնա:

Մարդիկ գթասիրտ չեն, չեն մեղմում իրար ցավ, աշխատում են իրար ավելի ցավեցնել:

Ու նրանք կծոտում էին խեղճին, պատառոտում ու խժռում այն բանի համար, որ մանրիկ ուռուցք ուներ:

Մարդիկ բնույթով չար են. չարություն անելը նրանց ուրախացնում և զվարճացնում է:

Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավել, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, զեռում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը և, հանդերձ այդու, ուրախանում և զվարճանում յուրովի:

5. «Ջրի կաթիլը» տեղծագործության մեջ ո՞րն է Անանուն կախարդի կերպարի անհրաժեշտությունը:

Հեղինակը ցանկացէլ է ասել, որ ջրի կաթիլի միջի գազանիկները նման են մեծ քաղաքի: Այդ միտքը ասելու համար էլ նա գրել է Անանուն անունով մի կերպար: Մի գուցե անանուն, որովհետև նա այդքան մեծ նշանակություն չուներ և նրա վվրա պետք չէր ուշադրություն դարձնել:

6. Լրացրո°ւ տրված մտքերը.

• <<Ջրի կաթիլը>> ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է` ջրի կաթիլի միջի գազանիկներընման են քաղաքի մարդկանց: Հեղինակը ուզեցել է ասել, որ մարդիկ չար են, ցանկանում են միմյանց վատություն անել: Իրենց չարաճճի են պահում: Եվ երբ դու խոշորացույցով նայում ես դա ջրի կաթիլի մեջ, դա քե տարօրինակ է թվում, բայց իրականում դու նույնպես ապրում ես մի այդպիսի խառնաշփոթի մեջ:

• <<Ջրի կաթիլը>> ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ  որոշ չափով համաձայն եմ, որովհետև ճիշտ է ասում, քաղաքի մարդիկ չար են, վնասում են միմյանց, բայց իմ կարծիքով մի փոքր այդ միտքը չափազանցված է:

7. Ինչո՞ւ է ստեղծագործությունը վերնագրված <<Ջրի կաթիլը>>: Պատասխանդ պատճառաբանի'ր:

Իմ կարծիքով պատմվածքը վերնագրված է <<Ջրի կաթիլը>>, որովհետև նայում ես փոքրիկ ջրի կաթիլ է, թվում է թե շատ պարզ է, ոչ մի գաղտնիք չունի, բայց երբ ուշադիր զննում ես շատ տարբեր բաներ ես նկատում:

8. Ի'նքդ վերնագրիր ստեղծագործությունը: Ընտրությունդ պատճառաբանի'ր:

<<Պարզության խառնաշփոթությունը>> : Իմ կարծիքով այս վեռնագիրը համապատասխանում է պատմվածքի մտքի հետ՝ փոքրիկ ջրի կաթիլի մեջ կան բազմաթիվ խառնաշփոթ առաջացնող գազանիկներ:

9. Համաձա՞յն ես հետևյալ մտքի հետ: Պատասխանդ հիմնավորիր` բերելով համապատասխան օրինակներ:

Գրական հերոսներն իրենց բնույթով լինում են կամ դրական, կամ բացասական:

Համաձայն եմ այս մտքի հետ: Այս պատմվածքում կային բացասական հերոսներ՝ կաթիլի գազանիկները և դրական հերոս՝ Հոգսեն Զննողը:

Դրական հերոսներն իրենց գեղեցիկ հատկանիշներով արթնացնում են սեր, համակրանք և իրենց հետևելու, նմանվելու ցանկություն:

Ընդհանրապես համաձայն եմ մտքի հետ, բայց տվյալ պատմվածքի համար այդքան էլ համաձայն չեմ: Կախարդը գազանիկներին կարմիր ներկեց, որպեսզի ավելի ուշագրավ լինեն, բայց նրանք չդադարեցին չարություն անելը:

Բացասական հերոսները մարմնավորում են կյանքի վատ, արատավոր կողմերը:

 

Ես համաձայն եմ այս մտքի հետ: Չար գազանիկները մարմնավորում էին չար մարդկանց և նրանց կատարած չար գործերը:

Write a comment

Comments: 0