Ինչպես են տոնում Զատիկը տարբեր երկրներում

Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Այն խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան, խավարի նկատմամբ: Այս հրաշալի տոնը` Քրիստոսի Սուրբ Հարության տոնը նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա-հավատացյալները և ամենուր այն նշվում է յուրատեսակ ավանդույթներով, սովորույթներով, որոնցից առավել ուշագրավներին կանդրադառնանք ստորև:

 

Զատիկը Անգլիայում: Անգլիայում շատերի համար այս օրը ավելի կարևոր կրոնական տոն է, քան Սուրբ Ծնունդը: Որպես կանոն դպրոցները երկու շաբաթով փակվում են, իսկ բնակիչներից շատերը ներկա են գտնվում Հարության պատարագին մինչև կեսգիշեր, իսկ դրանից հետո բոլորը շնորհավորում են միմյանց Մեծ Պահքի ավարտի և նոր կյանքի մեկնարկի կապակցությամբ: Շատ եղեկեցիներ զարդարվում են տերևներով, նարգիզով ու ներկված ձվերով: Պատարագից հետո անգլիացիները վերադառնում են տուն` ուտելու Զատկի տորթը /կուլիչ/:

 

Լեհաստանում, օրինակ, Զատիկը տոնում են երկու օր: Սեղանի շուրջ հավաքվում են ընտանիքի բոլոր սերունդները, իսկ տոնական ընթրիքը սկսվում է աղոթքով: Նախաճաշին ուտում են օրհնված ձու, ծովաբողկ, միս և այլն:Զատկի կիրակիին Լեհաստանում հաջորդում է “Թաց երկուշաբթին”: Լեհերը առատորեն ջուր են շաղ տալիս միմյանց վրա /ինչպես մենք` հայերս, Վարդավառին/, բայց ոչ ոք չի դժգոհում. բոլորն ուրախ են: Համարվում է, որ ջուրը բերում է առողջություն, հաջողություն և մեծ եկամուտ:

 

Ավստրալիայում. Սուրբ Զատիկը նշանակում է 4 հանգստյան օր, որ սկսվում է Ավագ Ուրբաթ և ավարտվում երկուշաբթի: Ավստրալիայում, ինչպես և ողջ աշխարհում, շատ հայտնի են զատկական ձվերը` պատրաստված շոկոլադից կամ շաքարավազից: Իսկ տոնի խորհրդանիշը ոչ թե ավանդական նապաստակն է, այլ տեղական բիլբի կենդանին: Սա այն պատճառով, որ ճագարները Ավստալիայում ոչնչացնում են բերքը, ոչնչացնում հողի փոքրիկ բնակիչներին: Տոնի ճաշացանկը կազմում է տապակած գառան, տավարի կամ հավի միսը` բանջարեղենով: Այնուհետ մատուցվում է ավանդական ավստրալական քաղցր կերակուրը` բեզեով տորթը, որ զարդարված է մրգերով` կիվի, ելակ, արքայախնձոր, մանդարին: Հայտնի են նաև քաղցր և տաք թխվածքները:

 

Վրաստանում. Վրացիները զատիկը նշելու են ապրիլի 15-ին:  Նրանք աշխատում են նշել զատիկը ամբողջ աշխարհի ուղղափառ քրիստոնյաների հետ:  Այդ օրը Վրաստանում հայտարարվում է ոչ աշխատանքային օր: Նրանք էլ հայերի նման զատկի թխվածք են պատրաստում և ձու են ներկում:  Զատիկի հաջորդ օրը նրանք այցելում են մահացած բարեկամների գերեզմաններին:

 

Ֆրանսիայում  զատիկը միայն հոգևորական տոն չէ և պարտադիր չէ պահպանել բոլոր եկեղեցական պահանջները, որպեսզի զատկի տոնը նշել ինչպես հարկն է: Ֆրանսիացիները շնորհավորում են իրենց ծանոթներին և բարեկամներին` այդ օրվա կապակցությամբ:  Զատկի խորհրդանիշը ճագարն է, որը բերում է զատկի ձվերը: Զատկից արդեն մեկ ամիս առաջ հնարավոր է ուտում այդ ձվերը: Ֆրանսիայի խանութներում գտնել զատկի համար նախատեսված շոկոլադե ձվեր, ճագարներ, աքլորներ և այլն: Ըստ սովորության ծնողները պահում են ներկած ձվերը այգու ծառերի և թփերի տակ, և երեխաները պետք է գտնեն դրանք ու դասավորեն զամբյուղի մեջ:  Այնուհետև հավաքվում են ընտանիքով զատկի սեղանի շուրջ և ուտում են այդ ձվերը:

 

Write a comment

Comments: 1
  • #1

    sex telefony (Tuesday, 17 January 2017 22:41)

    niepopowiększanie