Տեղեկություններ ջրիմուռների մասին

Ջրիմուռները կեր են բոլոր ջրային կենդանիների համար: Մասնակցում են բուժիչ ցեխերի առաջացմանը: Որոշ տեսակներ (օրինակ՝ ծովակաղամբը) օգտագործվում են սննդի մեջ: Կան նաև կերազանգվածի, ագարի, սոսնձի, յոդի և այլ նյութերի ստացման համար որպես հումք ծառայող ջրիմուռներ: Առանձին ջրիմուռներ (օրինակ՝ քլորելան) փորձարկվում են որպես տիեզերանավերում նյութերի շրջանառությունն ապահովող կենսահամալիրների բաղադրիչներ: Գյուղատնտեսության մեջ օգտագործվում են որպես անասնակեր և պարարտանյութեր (ազոտ, ֆոսֆոր, կալիում, միկրոտարրեր) ստանալու համար: Կիրառվում են նաև ջրավազանների կանաչապատման համար և սենյակային աքվարիումներում: 

Ջրիմուռներ.

1. բշտիկավոր ֆուկուս,

2. շաքարային լամինարիա,

3. ուտելի ալարիա (գորշ ջրիմուռներ),

4. բլթակավոր պորֆիրա,

5. ծալքավոր անֆելցիա (կարմիր ջրիմուռներ),

6. աղցանի ուլվա,

7. էնտերոմորֆա (կանաչ ջրիմուռներ),

8. սովորական խարա (խարային ջրիմուռ) ,

9. հատիկավոր բոտրիդիում (դեղնականաչ ջրիմուռ) ,

 

10. մելոզիրա (դիատոմային ջրիմուռ)

Write a comment

Comments: 0