Եվրոպա

Տարածքը՝ (ներառյալ կղզիները)՝ 10.507 հզ. կմ2
Կղզիների տարածքը՝ 730 հզ. կմ2
Ափագիծը՝ 38 հզ. կմ
Միջին բարձրությունը՝ 340 մ
Ամենաբարձր կետը` Մոնբլան լեռնագագաթ՝ 4.807 մ
Ամենացածր կետը` Մերձկասպյան իջվածք՝ -28 մ
Ամենաերկար գետը` Վոլգա` 3.531 կմ
Ամենամեծ լիճը` Լադոգա` 8.135 կմ2
Ամենամեծ կղզին` Մեծ Բրիտանիա` 229,885 հզ. կմ2
Պետությունների թիվը՝ 46
Ամենամեծ պետությունը՝
Ռուսաստան (տարածքի 23 %-ը գտնվում է Եվրոպայում)՝ 17.098,2 հզ. կմ2
Ամենափոքր պետությունը՝ Վատիկան՝ 0,44 կմ2
Ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը՝ Գերմանիա՝ 82,7 մլն
Ամենախոշոր քաղաքը՝  Մոսկվա՝  12,2 մլն
Բնակչության ընդհանուր թիվը՝ 727 մլն

Եվրոպան աշխարհամաս է, ամենամեծ մայրցամաքի՝ Եվրասիայի արևմտյան մասը: Ասիայի և Եվրոպայի միջև ցամաքային սահմանն անցնում է Ուրալյան լեռներով, Էմբա գետով մինչև Կասպից ծովը, Կումա և Մանիչ գետերով մինչև Դոնի գետաբերանը, այնուհետև Սև ու Միջերկրական ծովերով: Եվրոպային են պատկանում Նոր Երկիր, Ֆրանց-Իոսիֆի Երկիր, Շպիցբերգեն, Իսլանդիա, Բրիտանական, Զելանդիա, Բալեարյան, Կորսիկա, Սարդինիա, Սիցիլիա, Կրետե կղզիներն ու կղզեխմբերը: Հսկա թերակղզու նման Եվրոպան 3 կողմից շրջապատված է Հյուսիսային սառուցյալ ու Ատլանտյան օվկիանոսներով և Կարայի, Բալթիկ, Հյուսիսային, Նորվեգական, Բարենցի, Միջերկրական, Ադրիատիկ ու Սև ծովերով: Եվրոպայի թերակղզիները՝ Բալկանյան թերակղզի, Յուտլանդիա թերակղզի, Պիրենյան թերակղզի և Սկանդինավյան թերակղզի:


Երկրներն իրենց մայրաքաղաքներով՝


1. Ամստերդամ

  Նիդերլանդներ

2. Անդորա լա Վելյա

  Անդորրա

3. Աթենք

  Հունաստան

4. Բելգրադ

  Սերբիա

5. Բեռլին

  Գերմանիա

6. Բեռն

  Շվեյցարիա

7. Բրատիսլավա

  Սլովակիա

8. Բրյուսել

  Բելգիա

9. Բուդապեշտ

  Հունգարիա

10. Բուխարեստ

  Ռումինիա

11. Վադուց

  Լիխտենշտայն

12. Վալետա

  Մալթա

13. Վարշավա

  Լեհաստան

14. Վատիկան

  Վատիկան

15. Վիեննա

  Ավստրիա

16. Վիլնյուս

  Լիտվա

17. Դուբլին

  Իռլանդիա

18. Զագրեբ

  Խորվաթիա

19. Կիև

  Ուկրաինա

20. Քիշնև

  Մոլդովա

21. Կոպենհագեն

  Դանիա

22. Լիսաբոն

  Պորտուգալիա

23. Լոնդոն

  ՄԹ

24. Լյուբլյանա

  Սլովենիա

25. Լյուքսեմբուրգ

  Լյուքսեմբուրգ

26. Մադրիդ

  Իսպանիա

27. Մինսկ

  Բելառուս

28. Մոնակո

  Մոնակո

29. Մոսկվա

  Ռուսաստան

30. Օսլո

  Նորվեգիա

31. Փարիզ

  Ֆրանսիա

32. Պրահա

  Չեխիա

33. Ռեյկյավիկ

  Իսլանդիա

34. Ռիգա

  Լատվիա

35. Հռոմ

  Իտալիա

36. Սան Մարինո

  Սան Մարինո

37. Սարաևո

  Բոսնիա և Հերցեգովինա

38. Սկոպյե

  Մակեդոնիա

39. Սոֆիա

  Բուլղարիա

40. Ստոկհոլմ

  Շվեդիա

41. Տալլին

  Էստոնիա

42. Տիրանա

  Ալբանիա

43. Հելսինկի

  Ֆինլանդիա

44. Պոդգորիցա

  Չեռնոգորիա

45.  Պրիշտինա

  Կոսովո

46.  Տիրասպոլ

  Մերձդնեստր

Բնապատկերներ՝


Write a comment

Comments: 1
  • #1

    szczegóły (Wednesday, 18 January 2017 06:48)

    niekorowanie