Բակ, լի ամեն ինչով

Մեր շենքը երեք կողմից բակերով է շրջապատված: Շենքի դիմացում ավտոկանգառ է և կան մի քանի տանիքով նստարաններ: Ավտոկանգառը մեր և հարևան շենքի մեքենաների համար է, բայց մենք մեկ-մեկ այդտեղ հեծանիվ ենք քշում:

Շենքի աջ կողմում ֆուտբոլի դաշտ է: Օրվա ցանկացած ժամի այդտեղ երեխաներ են խաղում: Այդ դաշտը շատ բարեկարգ է: Ճիշտ է այն ասֆալտապատ է, բայց ոչ մի մեքենա և ոչ մի հետիոտն չի անցնում այդ տեղով:

Մեր շենքի հետևում կա խաղահրապարակ երեխաների համար: Ճոճանակներով, պտուտակով, սղարաններով… Մի խոսքով այգու նման տեղ է: Մեր շենքին մոտիկ կա հրուշակեղենների խանութ: Կարող ես այդտեղից քաղցրավենիք գնել և այդ այգում նստել ընկերուհիներիտ հետ ուտել ու խաղալ: Ես անձամբ այդպես շատ եմ արել շատ զվարճալի է:

Ցավոք սրտի շենքի աջ կողմում փողոց է: Այդտեղ այգի չկա: Փոխարենը այդտեղ կա <<Անտառային ձայներ>> խանութը, որտեղ ես դասից տուն գնալուց անպայման մտնում եմ: Այդ խանությի մոտ վաճառում են պոպկոռն: Ինչ դպրոցից տուն գնալ առանց պոպկոռնի… Շենքից ոչ հեռու կան այլ խանութներ՝ հացի խանութ, տնտեսական ապրանքների խանութ, միրգ-բանջարեղենների խանութ, գրախանութ, սուպերմարկետ: Այնպես որ մենք շատ հեռու չենք գնում շենքից երբ ինչ որ բան է անհրաժեշտ լինում:

Ահա և մեր շենքի բակը...

Write a comment

Comments: 0