<<Ես ձեզ ասում եմ>> բանաստեղծության վերլուծություն

Ես ձեզ ասում եմ


Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով,

Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ,

Կընկնեք մուրալու հափրած որկորով`

Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ:

Լրբենի ծաղրով արհամարհեցիք

Ոգու վառ զեղմունք — միտք ու երազանք,

Նյութի տաճարում արբած պարեցիք`

Մոռացած անմահ, անհունի տենչանք:

Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ`

Ձեր նյութի հանդեպ կըգա Ոգու սով.

Եվ մուրացկի պես փշրանքի համար

Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով…


 

Իմ կարծիքով հեղինակը ուզում է ասել, որ հարուստ մարդիկ այնքան են տարված իրենց հարստությամբ, որ աշխարհում բացի փողից, ուրիշ ոչինչ չեն նկատում: Նրանց համար ընկերություն, երազանք, արվեստ այդպիսի բաներ գոյություն չունեն: Նրանք ամբողջ օրը այնքան կնստեն իրենց պալատներում ճոխ սեղանների մոտ, այնքան կանտեսեն աղքատ տաղանդավոր մարդկանց, որ կմնան մենակ, չեն ունենա ոչ մի ընկեր: Նրանց հոգին կլինի դատար, կուզենա ընկերներ ունենալ, շրջապատված լինել մոտիկ մարդկանցով, բայց նրանց ուղեղը լրիվ ուրիշ բաների մասին կմտածի:Կգա մի օր, երբ մարդիկ ամեն ինչ փողով կգնեն, նույնիսկ ընկերությունը, հարազատությունը: Բայց այդպիսի մարդկանց Աստված միշտ կպատժի և նրանք ընդմիշտ մենակ կմնան իրենց հսկայական դղյակներում: Կեղծ ընկերությունը ոգին ջերմությամբ չի լցնում...

Write a comment

Comments: 0