Ակսել Բակունց <<Ալպիական մանուշակ>>

Ալպիական Մանուշակ


Երեք ձիավոր բարձրանում են դեպի Կաքավաբերդ։ Նրանցից մեկը հնագետ էր, երկրորդը՝ նկարիչ, իսկ երրորդն ուղեկցում էր նրանց։ Հնագետը երկար շրջեց բերդում տրորելով բոլոր ծաղիկներն ու խոտը և իվերջո գտավ Բակուր իշխանի դամբանը: Այդ ժամանակ երրորդ ձիավորը պատմեց մի գյուղացու, թե ինչպես է հնագետը գանձեր գտել: Գյուղացին  հիշեց թե նա ինչքան է նստել այդ քարին, բայց չի իմացել, որ այդտեղ հարստություն կա: Նա մտածում էր որ եթե այդ հարստությունը իրենը լիներ, նա շատ կովերկարող էր գնել: Նկարիչը հնագետին անհրաժեշտ նկարներն անելուց հետո, նկարեց նաև պարսպի մի հատված ու պարսպի տակ բուսած ալպիկան մանուշակներ։

Վերադրարձին նրանք մոտիկ բնակավայրի մի վրանի մոտ իջան ձիերից և թեյ խնդրեցին։ Մինչ կինը թեյէր պատրաստում նրանց համար, նկարիչը հիշեց մի կնոջ, որն այնքան նման էր այս կնոջը և իր տետրի մեջ նկարեց նրան: Կնոջ տղան տեսավ այդ նկարը և շատ հավանեց: Նա նվեր ստացավ դատարկ փայլուն տուփեր, որոնց մեջ ուտելիք էր և մի արծաթե դրամ:

Երբ կնոջ ամուսինը հնձելուց հոգնած վերադարձավ, տղան նրան իր նվերները ցույց տվեց և ուրախ պատմեց, թե ինչպես անծանոթ նկարիչը նկարեց իր մորը: Ամուսինը շատ բարկացավ և խանդից մահակով զարկեց կնոջ մեջքին: Իմ կարծիքով պատմվածքը մի փոքր դաժան էր: Ես համաձայն չեմ գյուղացու հետ: Նա հնագետ չէր և չէր կարող գանձերը գտնել, իսկ ինչ վերաբերվում է կնոջը, նա սխալ վարվեց: Կինը ընդամենը թեյ հյուրասիրեց նրանց: Ինչ կարևոր է, թե հարուստ են մարդիկ, թե աղքատ:

Write a comment

Comments: 1
  • #1

    źródło (Thursday, 19 January 2017 05:35)

    Piasta