Penguins of Madagascar/Пингвины Мадагаскара/Մադագասկարի պինգվինները (2014)

<<Մադագասկարի պինգվինները>> մուլտֆիլմի պրեմիերան 2014թ.-ի Նոյեմբերի 27-է: Հանդիսատեսի համար տարիքային սահմանափակում չկա: Հրաշալի ֆիլմ ընտանեկան դիտումի համար:

Ֆիլմը շատ զվարճալի էր և ուսուցանող:

Այն չորս պինգվինների մասին է: Շկիպերը նրանց առաջնորդն էր և հրամանատարը: Բոլոր պինգվինները կատարում էին նրա հրամանները: Կավալսկին ամենաինտելեգենտ պինգվինն էր: Նա կարողանում էր տարբեր հաշվարկներ շատ արագ կատարել: Շկիպերը հաճախ նրանից տարբեր հաշվարկներ էր հարցնում: Ռիկոն այնքան աչքի չէր ընկնում իր խելացիությամբ, ինչքան տարբեր առարկաները կուլ տալու կարողությամբ: Անհրաժեշտության դեպքում նա իր բերանից հանում էր տարբեր իրեր: Պրապորը խմբի փափկամազիկն էր: Շկիպերը գովում էր խմբի բոլոր անդամներին, բացի Պրապորից: Նա նեղվում էր և ուզում էր այնպիսի բան անել, որ աչքի ընկնի և նրան էլ գովեն: Երբ որ պինգվինները փոքր էին, նրանք ետ են մնում իրենց ընտանիքներից փրկելու Պրապորի ձվի կյանքը: Նրանք հայտնվում են սառցեբեկորի վրա և օվկիանոսը նրանց տանում է հեռավոր երկրներ: Այդտեղից էլ սկսվում է նրանց արկածները: Պրապորի ծննդյան օրը պինգվինները գնում են ԱՄՆ-ի ամենամեծ ոսկու պահոցը: Նրանք գաղտնի սողոսկում են ներս, բացում են գանձարանի դուռը, վազում են մինչև գանձարանի ետնադուռ, կոտրում այն և ուում են գնել պանրի ձողիկներ նրան նվեր: Ձողիկների ապարատի միջից դուրս է գալիս ութոտնուկի թաթերը և նրանց քաշում ներս: Նրանց առեվանգել էր Դեյվ անունով ութոտնուկը: Նա ուզում էր վրեժ լուծել բոլոր պինգվիններից իր հեղինակությունը <<գողանալու>> համար: Առաջ նա գտնվում էի կենդանաբանական այգում և գրավում բոլորի ուշադրությունը: Նա տարբեր հնարքներ էր անում և երեխաները նրան շատ էին սիրում, մինչև որ չեկան պինգվինները: Բոլոր մարդիկ մոռացան Դեյվին և սկսեցին հետաքրքրվել պինգվիններով: Դեյվը աշխարհի բոլոր կենդանաբանական այգիներից գողացել էր պինգվիններին և ուում էր նրանց վերածել հրեշների և տեսնել, թե ինչպես են մարդիկ իրենցից վախենում: Չորս պինգվիններին հաջողվեց փախչել, բայց նրանց հետապնդում էին փոքր պինգվինները: Դժվար պահին, երբ արդեն ելք չկար, նրանց օգնության է հասնում <<Հյուսիսային քամի>> գաղտնի գործակալությունը: Նրանց նպատակն էր օգնել բոլոր այն կենդանիներին, ովքեր չեն կարող իրենց պաշտպանել: Նրանք հարուստ էին ամեն տեսակ տեխնիկայով, զենքերով և ինքնաթիռներով: Գործակալության ղեկավարն էր Գաղտնիքը: Նրա անունը Գաղտնիք չէին դրել, ուղակի գաղտնիք էր, ոչ ոք չպիտի իմանար, իսկ պինգվինները հասկացել էին թե նրա անունը Գաղտնիք է: Նրանք պարզել էին, որ Դեյվը հատուկ նյութ է պատրաստել, որը պինգվիններին պիտի վերածեր հրեշների: Շանհայի պինգվիններին առեվանգելու ժամանակ պինգվինները գնացել էին փրկելու պինգվիններին և կարողացել բռնել Դեյվին, բայց նա կարողացավ սողոսկել և փաղցնել պինգվիններին Պրապորի հետ, քանի որ նա շեղիչ դեր էր խաղում: Շկիպերը, Կավալսկին և Ռիկոն ուզում էին փրկել Պռոբերին: Նրանք վիճում էին <<Հյուսիսային քամու>> հետ, թե ում պլանն է ավելի լավը: Ի վերջո նրանք շարժվեցին գործակալության պլանով և գերի ընկան Դեյվին: Դեյվը բոլոր պինգվիններին վերածեց հրեշների և ցույց տվեց մարդկանց ու երեխաներին, ովքեր այդքան օր սպասելուց հետո ցանկանում էին տեսնել իրենց սպիտակ փափկամազիկ ընկերներին: Կանաչ գույնի հրեշ-պինգվիններին տեսնելուց հետո բոլորը վախեցած փախան: Առաջին փորձարկումը ութոտնուկը կատարել էր Պրապորի վրա: Նրան հաջողվել էր փախչել, իսկ Դեյվին թվացել էր, թե նյութի չափաբաժինը մեծ է և պինգվինը սատկեց: Պրապորը գաղտնի ներխուժում է Դեյվի օդանավ և այնտեղից հանում հրեշների վերածող թույնը: Նա մոտենում է իր հրեշ-ընկերներին օգնություն խնդրելու: Նրան հաջողվում է ընկերների խելքը տեղը բերել: Նա ասում է, որ եթե թույնի փոխարեն ինքը լինի կրակելու տեղում, ապա կկատարվի հակառակ գործընթաց և բոլոր պինգվինները կդառնան նորմալ: Նա այդպես էլ անում է: Շկիպերը և մյուսները նրան շատ են գովում և նա դառնում է թմի կարևոր անդամ: Դեյվը գնացել էր մոտիկ իր ապառատին, որպեսզի չթողնի հետ գործընթացը կատարել, և հայտնվելով հզոր ալիքների տակ, նրա չափերը փոքրացան և նա հայտնվում է ապակե խաղալիքի ներսում: Այդ խաղալիքը տալիս են մի երեխայի: Այդ երեխան շատ էր հավանել փոքրիկ ութոտնուկին, իսկ ութոտնուկն էլ նրան հավանեց: Եվ այդպես երջանիկ ավարտ ունեցավ Մադագասկարի պինգվինների հերթական արկածները:

Write a comment

Comments: 0