Ակսել Բակունց <<Աղոթք>>. վերլուծություն

Ակսել Բակունցը աղոթում է Աստծուն, որպեսզի պատերազմը դադարի: Նա ոչ միայն իր, նաև այլ մարդկանց անունից սրտանց խնդրում է, որ վերականգնվի խաղաղությունը, մարդիկ նորից հանգիստ ապրեն: Նա ասում է, որ արդեն չափից շատ արյուն է թափվել և պետք է դադարի պատերազմը: Արդեն անտանելի է, շատ մարդիկ են զոհվել: Նա ասում է, որ Տերը ամենակարողն է, և որ ազատի մարդկանց այդ ցավից ու տառապանքից: Նա ցանկանում է, որ վերականգնվի խաղաղությունն ու հին ու բարի օրերը, երբ արևը շողում էր երկրի վրա և բոլորը երջանիկ էին: Բոլորը կարոտել են լավ օրերին, չափից շատ մարդիկ են զոհվել: Բակունցն ասում է, որ էլ ոչ ոք չի դիմանում, էլ ոչ ոք չի համբերում: Բոլորը դեռ հույս ունեն տեսնելու լավ օրերը: Նա նաև ասում է, որ Տիրոջ ստեղծած վանքերը արդեն հողին են հավասարվում և շտապ պետք է մի բան ձեռնարկվի: 

Ես համոզված եմ, որ պատերազմի ժամանակը շատ դժվար է եղել բոլոր մարդկանց համար: Բոլոր տղամարդիկ իրենց ընտանիքներն ու աշխատանքը թողել են և գնացել պատերազմելու: Սնունդը պակաս է եղել, մարդիկ կռվել են մի կտոր հացի համար: Շատ են եղել ողբերգություններ: Կանայք շատ արցունքներ են թափել իրենց զոհված ամուսինների համար: Բոլորը կորցրել են հարազատներ: Գերեզմանների թիվը շատացել է, կարծես մի քաղաք կառուցվեր: Ոչ ոք չի կարողացել հանգիստ ապրել, իմանալով, որ իրենց հայրենակիցները պատերազմում են: Ես շատ ուրախ եմ և շնորհակալ եմ Աստծուց, որ իմ երկրում տիրում է խաղաղությունը, որ բոլորը ողջ և առողջ են, ոչ մի ավելորդ արցունք չի թափվում և վտանգ չկա պատերամի: Երբ որ առիթ է լինում մտնել եկեղեցի, ես երեք մոմ եմ վառում՝ առաջինը՝ իմ առողջության և երջանիկ ապագայի համար, երկրորդը՝ ընտանիքիս և հարազատներիս առողջության և երկարակեցության համար և երրորդը՝ երկրիս անկախության և առաջընթացի համար:  


Տեքստը կարդացեք այստեղ-http://movsisyannune.com/2012/04/26/%D5%A1%D5%AF%D5%BD%D5%A5%D5%AC-%D5%A2%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B6%D6%81%D5%AB-%D5%A1%D5%B2%D5%B8%D5%A9%D6%84%D5%A8/ 

Write a comment

Comments: 0