Սուրբ Ծննդյան գույները

Մի քանի գույներ կան, որոնք կապված են Սուրբ Ծննդյան հետ: Հիմնականում օգտագործվում են կարմիրը, կանաչը և ոսկեգույնը: Իսկ ինչո՞ւ հենց այդ գեւյները, և ի՞նչ են դրանք խորհրդանշում:

Գույները և դրանց նշանակությունները հիմնականում գալիս են Արևմտյան և Հյուսիսային Եվրոպաների սովորույթներից և ավանդություններից: Այնտեղ Սուրբ Ծնունդը գտնվում է ձմռան մեջտեղում, երբ շատ մութ ու ցուրտ է:



Կանաչ

Մշտադալար բույսերը, ինչպիսին են փշարմավը և բաղեղը, շատ վաղուց օգտագործվում են զարդարելու և պայծառացնելու շինությունները մութ ու երկար ձմռան ժամանակ: Դրանք նաև հիշեցնում են մարդկանց, որ գարունը կգա և ձմեռը հավիտյան չէ:

Հռոմեացիները Հունվարի ընթացքում փոխանակվում են մշտադալար ճյուղերով միմյանց հետ, որպես հաջողության նշան:

Հին Եգիպտացիները իրենց տուն էին բերում արմավենու ճյուղերը ձմռան կեսերի փառատոնների ժամանակ:

Մեր օրերին կանաչ գույնի ամենատարածված օգտագործումը Տոնածառերն են:

Կարմիր

Սկզբից կարմիր գույնը Սուրբ Ծննդի ժամանակ օգտագործում էր որպես Դրախտի ծառի վրայի կարմիր խնձորներ: Դրանք խորհրդանշում են Ադամի ընկնելը Երկրի վրա: Հին ժամանակներում տոնածառները զարդարում էին կարմիր խնձորներով: Հետագայում  դրանք փոխարինվեցին տարբեր գույների ապակե գնդերով:

Կարմիրը նաև բաղեղի հատապտղի գույնն է: Այն խորհրդանշում է Հիսուսի արյունը, երբ որ նա մահացավ խաչի վրա:

Եպիսկոպոսները նույնպես կարմիր էին հագնվում: Այդպիսի հանդերձանք հագել էր Սբ. Նիկոլասը, որը հետո դարձել է նաև Ձմեռ պապիկի համազգեստը:

Ոսկեգույն

Ոսկեգույնը Արևի և լույսի գույնն է, որոնք շատ կարևոր են մութ ձմռան համար: Ոսկեգույնն ու կարմիրը կրակի գույներն են, որով մենք տաքանում ենք:

Ոսկեգույն էր նաև իմաստունների կողմից մանուկ Հիսուսի համար բերված նվերներից մեկը: Ավանդությանը համաձայն իմաստուններին ճանապարհը ցույց տվող աստղը նույնպես ոսկեգույն էր:


Սպիտակ

Արևմտյան մշակույթում սպիտակը հաճախ կապված է մաքրության և խաղաղության հետ:

Ձմռան ձյունը նույնպես շատ սպիտակ է:

Սպիտակ թղթե վաֆլիները սովորաբար օգտագործվում էին Դրախտի ծառը զարդարելու համար:

Սպիտակ թղթե վաֆլիները խորհրդանշում են այն հացը, որը կերվել է եկեղեցական պատարագի ժամանակ: Այդ ժամանակ քրիստոնյաները հիշում են, որ Քրիստոսը իրենց համար է մահացել:

Սպիտակը օգտագործվում է շատ եկեղեցիներում, ինչպես Սուրբ Ծննդի գույն: Նրանք ծածկում են խորանը սպիտակ կտորով:

Կապույտ

Կապույտ գույնը հաճախ կապում են Մարիամ աստվածածնի հետ: Միջնադարում կապույտ ներկը ավելի թանկ էր, քան ոսկին: Այդ պատճառով կապույտ հանդերձանք կարող էին հագնել միայն թագավորական ընտանիքները, կամ շատ հարուստ մարդիկ: Մարիամ աստվածածնին հիմնականում նկարում են կապույտ զգեստով, որպեսզի ցույց տան, որ նա շատ կարևոր մարդ էր:

Կապույտը նաև խորհրդանշում է երկինքն ու դրախտը:

Որոշ եկեղեցիներ պատարագի ժամանակ խորանը ծածկում էին կապույտ կտորով:



Թարգմանեց` Սիրանուշ Ասատրյանը, աղբյուր` whychristmas.com 

Write a comment

Comments: 0