Ժաննա դ՛Արկի կյանքն ու գործը

Ժաննա դԱրկը (շուրջ 1412-1431) Ֆրանսիայի ազգային հերոսուհի է, կաթոլիկ եկեղեցու Սուրբ, հայտնի նաև որպես Օռլեանի կույս: Ծնվել է հավանաբար 1412թ.-ի հունվարի 6-ին Ֆրանսիական Դոմրեմի գյուղում, ունևոր գյուղացիների ընտանիքում: Նա օժտված էր սուր մտքով, ողջախոհությամբ և ոգևորելու ընդունակությամբ, սակայն կրթություն չի ստացել:Այդ տարիները ծանր ժամանակաշրջան էր Ֆրանսիայի համար՝ արդեն 70 տարուց ավել ընթանում էր հարյուրամյա պատերազմը(1337-1453թթ.), որի ընթացքում Ֆրանսիան կորցրել էր իր տարածքների մեծ մասը:Ֆրանսիական ասպետները միաբան չէին, կամ էլ անցնում էին թշնամու կողմը: Ժաննան մանկուց տեսել էր, թե ինչպես անգլիական և բուրգունդական զորքերը ասպատակում էին Դոմրեմիի շուրջ ընկած տարածքները: 13 տարեկանում Ժաննան սկսեց պատմել, որ ձայներ է լսում, որոնք պատկանում էին սբ. Միքայելին, Եկատերինային և Մարգարիտային:Ձայները համոզում էին, որ հենց ինքը կարող է փրկել Ֆրանսիան դոֆին (թագաժառանգ)Կառլոսի հետ միասին: Ժաննան ասում էր, որ ուրիշ աղջիկների հետ գնում էր զբոսնելու, հոր տանը զբաղվում էր տնային գործերով, սովորել էր կար անել, թել մանել: Բայց ձայները լսելուց հետո նա քիչ էր խաղում և զբոսնում: Երբ Ժաննան 19 տարեկան էր, առանց ծնողներից թույտվություն հարցնելու գնաց մոտակա քաղաք Ֆրանսիական բանակի կապիտան դե Բոդրիկուրի մոտ և ասաց, որ Աստված հրամայել է իրեն գնալ դոֆինի մոտ: Դոֆինը նրան կտա զինվորներ և Ժաննան կազատագրի պաշարված Օռլեանը, իսկ հետո կուղեկցի դոֆինին Ռեյմս նրա թագադրմանը: Կապիտանը չեր հավատում, ծաղրում էր: Ժաննա պնդում էր <<Դուք ուշացնում եք, այսօր դոֆինը Օռլեանի մոտ պարտություն կրեց>>: Երբ կապիտանը իմացավ, որ Ժաննայի ասած օրը իսկապես պարտվել են, նա որոշեց ուղարկել Ժաննային դոֆինի մոտ: Տվեց Ժաննայիննրա պահանջած տղամարդու հագուստը, ձի և ուղեկցողներ: Կառլը որպեսզի ստուգի Ժաննայի գուշակ լինելը, խառնվել էր բազմաթիվ մարդկանց միջև: Ժաննան մոտեցավ ճիշտ Կառլին և նրանք զրուցեցին: Զրույցից հետո Դոֆինի հետ հրաշք կատարվեց, նա ցնցված էր <<Նա ասեց ինձ այն, ինչը ոչ ոք չէր կարող իմանալ բացի Աստծուց>>: Սակայն մոտ մեկ ամսվա ընթացքում Կառլը և նրա ստեղծած հանձնաժողովը, որի մեջ մտնում էին աստվածաբաններ, զինվորականներ, իրավաբաններ, քննում էին Ժաննային: Բոլորը զարմանում էին, թե ինչ խելացի և մտածված պատասխաններ է տալիս Ժաննան հատկապես պատերազմի հետ կապված հարցերին: Քանի որ այդ ժամանակ ժողովրդի մեծ տարածված էր համոզմունք, որ Ֆրանսիան կործանել է կինը, իսկ փրկելու է կույսը: Կառլը որոշեց վստահել Ժաննային: Ժաննան ուզեց սպիտակ ձի, նրա համար պատրաստեցին բաց գույնի զրահ և սպիտակ դրոշ: Նա առաջնորդեց զինվորական գունդը դեպի Օռլեան: Այնպես ոգևորել զինվորներին, ներշնչել հաղանակի հավատ և խիզախություն կարող էր միայն Ժաննան: Ֆրանսիական բանակը կռվում էր այնպես ինչպես մինչև այդ չէր կռվել: Անգլիացիները լքում էին քաղաքը: Օռլեանը ազատագրված էր: Ժողովուրդը Ժաննային անվանեց Օռլեանի կույս: Օռլեանից հետո Ժաննան պնդում էր Ռեյմս քաղաքը, որտեղ Կառլը պետք է թագադրվի (Ֆրանսիայում օրինական էին համարվում միայն Ռեյմսում թագադրված թագավորները): Դոֆնը տատանվում էր՝ ճանապարհը անցնում էր մի տարածքով, որտեղ անգլիացիների և բուրգունդների գրաված քաղաքներ կային: Կառլը ի վերջո համաձայնվեց: Ռեյմսի ճանապարհին ֆրանսիական բանակը ոչ մի կրակոց չկատարեց, չայրեց ոչ մի քաղաք՝ քաղաքացիները իրենք էին բացում քաղաքի դարպասները Ռեյմսի և Ժաննայի առջև: Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ թագադրությանը ներկա էր հասարակ գյուղացի՝ Ժաննան կանգնած էր Կառլի կողքին:  Թագադրությունից հետո Ժաննան  առաջարկում էր ազատագրել Փարիզը անգլիացիներից: Սակայն Կառլոս 7-րդ թագավորը և ֆրանսիական ազնվականությունը վախեցած էին Ժաննայի մեծ հեղինակությունից (թագադրման ժամանակ բացականչում էին ոչ միայն <<կեցցե թագավորը>>, այլ նաև <<կեցցե կույսը>>): Կառլոսը 7-րդը մերժեց Ժաննային և լուծարեց բանակը: Ժաննան մի խումբ զինվորականնէրի հետ շարունակում էր պատերազմել: Մարտերի ժամանակ նա միշտ առաջին շարքերում էր: Հերթական մարտի ընթացքում պաշարված Կոմպիեն քաղաքից դուրս եկած Ժաննայի ջոկատը չկարողացավ վերադառնալ քաղաք, քանի որ թագավորի հպատակներից մեկը հրամայել էր փակել դարպասները և բարձրացնել շարժական կամուրջը: Ժաննաին գերի են վերցնում բուրգունդները, որոնք տաս հազար լիվրի դիմաց Ժաննային վաճառում են անգլիացիներին: Անգլիացիները մեղադրում են նրան վհուկության և հերետիկոսության մեջ: Դատավարությունը տևեց մեկ տարի: Ռուան քաղաքում եկեղեցականներից կազմված ատյանը կանխատեսելի դատավճիռ է ընդունում: Ժաննա դ՛Արկը մեղավոր է ճանաչվում: 1431թ. մայիսի 30-ին նրան այրում են Ռուանի շուկայի հրապարակում: Այրվում է նրա ողջ մարմինը, սակայն չի այրվում սիրտը:

Կառլոս 7-րդը կարողանում է զարգացնել Ժաննա դ՛Արկի հոջողությունները և ազատագրել Ֆրանսիան: 1455թ. թագավորի հրամանով գումարվում է նոր եկեղեցական ատյան, որը բեկանում է դատավճիռը՝ մաքրելով Օռլեանի կույսին բոլոր մեղադրանքներից: 1920թ. Ժաննա դ՛Արկը դասվում է սրբերի շարքին:

Write a comment

Comments: 0