Ես կարողանում եմ. երկրաչափություն

   Ես կարողանում եմ օգտվել երկրաչափական գործիքներից՝ կարկինից, անկյունաչափից և ուղղանկյուն քանոնից: Նրանց միջոցով գծում եմ խնդիրներին վերաբերվող գծագրեր, իսկ գծագրերի օգնությամբ լուծում խնդիրները:

    Ես կարողանում եմ լուծեր խնդիրներ տարբեր բազմանկյունների վերաբերյալ՝ զուգահեռագիծ, քառանկյուն, շեղանկյուն, քառակուսի, սեղան և եռանկյուն: Լուծում եմ խնդիրներ նաև տարբեր բազմանիստերի մասին՝ զուգահեռանիստ, ուղղանկյունանիստ, խորհանարդ, պրիզմա և բուրգ:    

    Կարողանում եմ լուծել նաև շրջանագծի մասին խնդիրներ: 

    Կարողանում եմ կիրառել այդ երկրաչափական պատկերները բնորոշող տարբեր հայտկանիշները: Գիտեմ Թալեսի թեորեմը (հատվածի հավասար մասերի բաժանումը), եռանկյան չորս նշանավոր կետերը (միջնագծերի, կիսորդների, բարձրությունների և միջնուղղահայացների հատման կետերը), շրջանագծի կենտրոնային և ներգծյալ անկյունների հատկությունները, շրջանագծին ներգծյալ և արտագծյալ քառանկյունների հատկությունները, շրջանագծի շոշափողի հատկությունը, շրջանագծի կառուցումը երեք կետերով (որոնք չեն գտնվում մի ուղղի վրա): 

     Իմ լուծած լրացուցիչ խնդիրները:

Write a comment

Comments: 0