Հրանտ Դինք «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան» վերլուծություն

  «Ինձ համար աշխարհում ու Թուրքիայում Հայոց ցեղասպանության ընդունումից շատ ավելի կարևոր է Հայաստանի կայունությունն ու հզորացումը:

Ցեղասպանության զոհ դարձած իմ պապերի ոսկորները կհանգստանան միայն այն ժամանակ, երբ Հայաստանը դառնա ուժեղ, ամուր երկիր»: Ասում է Հրանտ Դինքը:

Իմ կարծիքով, այս հոդվածում Հրանտ Դինքը կարևորում է Հայաստանի կայուն և հզոր լինելը, քանի որ միայն այդպիսի երկիրը կարող է պաշտպանել իր շահերը, կարող է դառնալ հայրենիք համայն հայության համար: Հրանտ Դինքը փորձում է գտնել պատճառները, թե ինչու Հայաստանը մինչև այժմ այնպիսի երկիր չէ, որ հայերը ներգաղթեն հայաստան, այլ ոչ թե արտագաղթեն անկախ Հայաստանից: Չէ՞ որ պետություն ունենալը եղել է հայերի դարավոր երազանքը, ինչի համար մեծ զոհեր է տվել ժողովուրդը: Եվ այդ երազանքն է հոգեպես ամուր պահել հայերին, և չի թողել նրանց ձուլվել այլ ազգերի հետ: Հրանտ Դինքը կարծում է, որ Հայաստանի հզորության հասնելու ճանապարհներից մեկը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելն է: Սակայն այդ հարցում հայերը միասնական չեն: Թուրքահայերը, սփյուռքահայերը և հայաստանցիները տարբեր վերաբերմունք ունեն թուրքերի նկատմամբ, ելնելով պատմական (1915թ. ցեղասպանություն) և ներկա (Ղարաբաղի հարցը) իրավիճակներից: Նա գտնում է, որ այս երեք հատվածները պետք է միասնական լինեն, որպեսզի կարողանան հզորանալ:

Հայերին շատերն են ցանկացել կրոնափոխ անել և ձուլել այլ ազգերի հետ: Այս հոդվածը կարդալով ես հասկացա, թե ինչքան կարևոր է մեր միասնական լինելը, որպեսզի կարողանանք դիմադրել այլ ուժերին:

 Հոդվածը կարդա այստեղ:

Write a comment

Comments: 0