Մայրենի. հունվար

«… Թշվառ ու դժբախտ ժողովուրդ ենք մենք և այդ չգիտենք ու չենք ուզում ընդունել, եթե գիտենք կամ եթե ընդունում ենք, ցավող սրտով չենք ընդունում, այլ տանջանքից փախչելու և մեր ապիկարությունն արդարացնելու համար ենք ընդունում»։

Համաձա՞յն ես Տերյանի այս մտքի հետ: Կարծիքդ հիմնավորիր:

 

Ես համաձայն եմ այս մտքի հետ: Թշվառ ենք նրանով, որ անցյալում մենք թույլ ենք տվել շատ սխալներ, և հիմա էլ շարունակում ենք նույն սխալները թույլ տալ: Դժբախտ ենք, որովհետև քաջ, նպատակասլաց և հոգով ուժեղ մարդկանց կողքին շատ կան ագահ մարդիկ: Հիմանականում երբ եղել են հզոր թագավորներ, իշխաններ, բարեգործներ, նրանցից աշխատել են ազատվել, մատնել թշնամիներին կամ սպանել, որպեսզի չխանգարեն նրանց իրենց վատ նպատակները և տիրելու գաղափարը իրականացնելու համար: Շատերը չեն ուզում ընդունել դառը ճշմարտությունը, ավելի հեշտ է ապրել առանց այդ ճշմարտության և կյանքն ավելի հեշտ կթվա, սակայն անհոգ չի լինի: Բայց ճշմարտությունը իրեն ի վերջո ջրի երես կբերի, և ոչ ոք արդեն դրա հետ ոչինչ անել չի կարողանա: Պետք է, որ բոլորը ընդունեն դա, որպեսզի փորձեն ուղղել անցյալի սխալները, որի պատճառով մենք դառել ենք <<թշվառ ու դժբախտ ժողովուրդ>> : Պետք է դաս քաղել ամեն մի սխալ բանից, բացի այդ պետք է գտնել և օգտագործել անցյալում կատարված ճիշտ արարքները: Ինչն էլ որ ընդունում ենք կամ գովում, չպետք է լինի ամեն պատահական բան: Պետք է հասկանանք, թե ինչի է դա արժանի, ինչու համար պետք է դա ընդունել, և միայն նոր ընդունել, այլ ոչ թե ընդունել նրա համար, որ բոլորը ընդունում են: 

 

«Ես երբեք չեմ վախենում խիստ քննադատելուց (ինձ և ուրիշներին), բայց շատ եմ վախենում քչով բավարարվող ճանաչումից, ճանաչում, որը բավարար հիմքեր չունի»։

Դու վախենո՞ւմ ես խիստ քննադատելուց: Իսկ ինչպե՞ս ես ընդունում, երբ քեզ են քննադատում:

 

Ես կարծում եմ, որ խիստ կերպով կարող են քննադատել այն մարդիկ, ովքեր իսկապես կարողանում են դա հիմնավորված անել: Ես անձամբ չեմ սիրում խիստ քննադատել, բայց երբ ինչ որ ակնհայտ սխալ եմ տեսնում, փորձում եմ թույլ կերպով քննադատել: Ես չեմ վախենում խիստ քննադատելուց, այլ ուղղակի դրա կարիքը չեմ զգում: Ինձ քննադատողներին ընդունում եմ շատ սովորական, երբ նրանց ասածը իսկապես ճիշտ է լինում: Ճիշտ է այդ պահին ես մի փոքր նեղվում եմ, բայց հետո հասկանում եմ, որ քննադատողն իսկապես ճիշտ է նկատել իմ սխալը, և ուրախանում եմ, որ այսուհետ կարող եմ նման սխալներ թույլ չտալ:

 

Ի՞նչ ես կարծում, ճի՞շտ է  ուրիշներին քննադատելը, երբևէ ինքդ քեզ քննադատե՞լ ես: Փորձիր կապակցված տեքստ գրել «Ինքնաքննադատութան մի փորձ» վերնագրով:

 

Ես կարծում եմ, անհրաժեշտության դեպքում քննադատություն պետք է անել: Սակայն այն պետք է լինի կառուցողական և չկրի անձնական բնույթ: Ես ինձ քննադատում եմ այն ժամանակ, երբ իմ առջև դրված նպատակիս չեմ հասնում, կապ չունի դա փոքր գործ է, թե լուրջ: Ես փորձում եմ հասկանալ, թե ինչ սխալներ եմ թույլ տվել, որոնք խոչնդոտել են հաջողության հասնելուն, և աշխատում եմ դրանք այլևս չկրկնել հաջորդ անգամ: Ես այդպես եմ առաջ շարժվում, և կարծում եմ, որ բոլորը պետք է իրենց քննադատելով առաջ գնան:

 

Միսաք Մեծարենց <<Սիրերգ>>, արտասանում է Սիրանուշ Ասատրյանը:

 

Մասնակցել եմ մայրենիի ֆլեշմոբին: Ահա առաջադրանքներից մեկը:

 

 

257. Տեքստն իբրև զրույց փոխադրի´ր:

         -Ո՞վ է հայտնագործել պաղպաղակը:

            -Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները տասնմեկերորդ դարում մի հետաքրքիր ուտելիք էին պատրաստում. թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին, դատարկ կճեպի մեջ համեմված ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ:

-Հին հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն աղանդերը. հանում էին դեղձի միջուկը և փոխարենը` մեջը սառույցի կտորներ լցնում:

-Առաջնությունը, սակայն, հին չինացիներին է պատկանում: Նրանք հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն անուշեղեն, գործածել են ձյունը` լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնված:

-Եվ ճիշտ են արել. դա շատ համով է:

258. Յուրաքանչյուր բարդ նախադասություն պարզեցրո´ւ` նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադիր եղիր, որ տեքստը պահպանվի):

         Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին, որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Տեղի բնակիչները պատմում են նաև, որ  ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղը սարսափի մատնված` փախչում է:

 ՔենիայիԿամերունիԿոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով,օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասինՈչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունըՍակայն երբեմննրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում:

259. Հարցեր գրի´ր` ուղղված այն ուսուցչին, որի դասավանդած առարկան չես կարևորում (փորձի´ր հասկանալ, թե նա ինչո´ւ է ընտրել այդ առարկան, դպրոցում ինչո´ւ են անցնում, ուրիշ երեխաներ ի´նչ վերաբերմունք ունեն դրա նկատմամբ և այլն): Այդ հարցերը տո´ւր ուսուցչիդ, այդ առարկան դասավանդող այլ ուսուցչի և հրցազրույցը գրի´ առ:

Ես բոլոր առարկաներն էլ կարևորում եմ: Բոլորն էլ սովորում եմ հետաքրքրությամբ: Ուրիշ հարց է, երբ հավես չեմ ունենում սովորելու, որտեղ առարկան ընդհանրապես կապ չունի: Հավես չունենալու պատճառով մեկ-մեկ առարկան թվում է անհետաքրքիր, անպետք և ձանձրալի: Հավես չունենալու պատճառով ամեն ինչն էլ կարող է ձանձրալի և անկարևոր թվալ:

260. Փոխադրի´ր` ուրիշ ուղղակի խոսքերն անուղակի դարձնելով:

         Մի անգամ, քննություններից առաջ, Էյնշտեյնին հարցրին.

            -  Դժվա՞ր են լինելու քննության հարցերը:

            - Բոլորովին,- պատասխանեց Էյնշտեյնը,- տալու եմ ճիշտ նույն հարցերը, ինչ անցյալ տարի:

            - Սակայն եթե այդպես անեք, միևնույն պատասխանները կլսեք:

            Սխալվում եք, սիրելի գործընկեր,- ժպտալով պատասխանեց Էյնշտեյնը,- անցել է ուղիղ մեկ տարի, և միևնույն հարցերի ճիշտ պատասխանները արդեն պիտի նույնը չլինեն, քանի որ այս մեկ տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել:

 

Մի անգամ քննություններից առաջ Էյնշտեյնին հարցրին, թե դժվար է լինելու քննության հարցերը: Էյնշտեյնը պատասխանեց, որ բոլորովին, և ասաց, որ տալու է ճիշտ նույն հարցերը, ինչ անցյալ տարի: Հետո ասացին, որ եթե նա այդպես անիի, միևնույն պատասխանները կլսի: Էյնշտեյնը ժպտալով պատասխանեց, որ իր սիրելի գործընկերները սխալվում են, հետո ասաց, որ անցել է ուղիղ մեկ տարի, և միևնույն հարցերի ճիշտ պատասխանները արդեն պիտի նույնը չլինեն, քանի որ այս մեկ տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել:

 

 

 

 

Write a comment

Comments: 0