Գրաբարի օլիմպիադա

Առաջադրանքներ.

Իմ ընտրած առակը՝ 

Լսէք ահաւասիկ. ել սերմանաւղ սերմանել:  Եւ եղեւ ի սերմանելն, ոմն անկաւ առ ճանապարհաւ, եւ եկն թռչուն եւ եկեր զնա:  Եւ այլն անկաւ յապառաժի՝ ուր ոչ գոյր հող բազում. եւ վաղվաղակի բուսաւ: Քանզի ոչ գոյր հիւթ երկրին,  եւ յորժամ ծագեաց արեւ՝ ջեռաւ, եւ զի ոչ գոյին արմատք՝ ցամաքեցաւ:  Եւ այլն անկաւ ի մէջ փշոց. ելին փուշքն եւ հեղձուցին զնա, եւ պտուղ ոչ ետ:  Եւ այլն անկաւ յերկիր բարւոք. եւ ելեալ աճեցեալ տայր պտուղ, եւ բերէր ընդ միոյ՝ երեսուն, եւ ընդ միոյ՝ վաթսուն, եւ ընդ միոյ՝ հարիւր:

  • Ընտրածդ առակից դուրս գրիր բառեր, որոնք գրվում և կարդացվում են տարբեր: Այդ բառերի օգնությամբ փորձիր տալ գրաբար տեքստի ճիշտ կարդալու մի քանի սահմանում:

ահաւասիկ-ահավասիկ, յապառաժի-հապառաժի, հիւթ-հյութ, յորժամ-հորժամ, յերկիր-հերկիր, բարւոք-բարվոք:

Յ տառը բառասկզբում ձայնավորից առաջ կարդացվում է հւ տառը կարդացվում է վիւ տառակապակցությունը կարդացվում է յ:

 

  • Փոխադրիր տեքստը աշխարհաբար:

Ահա մի սերմանող ելավ սերմ ցանելու: Սերմանելու ժամանակ սերմերից մի քանիսն ընկան ճանապարհի եզրին, և երկնքի թռչունները եկան ու կերան դրանք: Ուրիշները ընկան ժայռոտ մի տեղ, որտեղ առատ հող չկար, և իսկույն բուսան, քանի որ հողը խորունկ չէր, և երբ արևը ելավ, այրվեցին, և որովհետև արմատ չունեին , չորացան: Մի քանիսն  ընկան փշերի մեջ. փշերը ելան ու խեղդեցին նրանց, և նրանք պտուղ չտվին: Իսկ ուրիշներն էլ ընկան լավ հողի մեջ և աճելով պտուղ տվին. մի մասը՝մեկի տեղ երեսուն , ուրիշները՝մեկի տեղ վաթսուն և կամ մեկի տեղ՝հարյուր:

 

  • Մեկնաբանիր ընտրածդ առակը:

Իմ կարծիքով սերմերը դրանք Աստծո խոսքերն են: Երբ Աստծո խոսքերը հասան այն մարդկանց, ովքեր ամեն ինչին մակերեսորեն են վերաբերվում, չպահպանվեցին: Երբ հասան մարդկանց, որոնք հասկանում են ամեն ինչը, բայց շուտ մոռանում են և կարևորություն չեն տալիս, շուտ չքացան: Երբ հասան այն մարդկանց, ովքեր ընդհանրապես չեն հավատում Աստծո խոսքին, միանգամից անհետացան: Եվ վերջապես երբ հասան այն մարդկանց, ովքեր հասկանում են Աստծո խոսքը, հավատում են նրա ուժին և պահպանում են այն իրենց հոգում, միանգամից արմատացան և պահպանվեցին, և այդ մարդկանց շնորհիվ նաև բազմացան:

 

 

II. Տրված են աղոթքների վերնագրերը և աղոթներ: Վերնագրերից յուրաքանչյուրը դիր համապատասխան աղոթքից առաջ: 

  1. Գոհանամք զքէն, Տէր Աստուած մեր, որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան քո: «Առավոտյան աղոթք»
  2. Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր, եւ զգործս ձեռաց (մտաց) մերոց յաջողեա մեզ, ամէն: «Աղոթքաշխատանքն սկսելուց առաջ»
  3. Իմաստութիւն Հօր, Յիսուս, տուր ինձ իմաստութիւն՝ զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, բանից եւ ի գործոց փրկեա զիս: «Խնդրանք իմաստության»
  4. Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր: Ամէն: «Աղոթք ճաշից առաջ»

III. Ընտրիր վերևի աղոթքներից մեկը և կատարիր առաջադրանքները.

Իմ ընտրած աղոթքը՝ 

 

  1. Գոհանամք զքէն, Տէր Աստուած մեր, որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան քո: «Առավոտյան աղոթք»
  • Բացատրիր, թե ինչ նշանակություն ունի ընտրածդ աղոթքը, ինչքանով է այն կարևոր, որն է դրա անհրաժեշտությունը:

Աղոթքով մենք շնորհակալություն ենք հայտնում Աստծուն, որ իր ողորմությամբ մեզ արթնացրեց: Իմ կարծիքով աղոթկը կարևոր է, որպեսզի մեր նոր օրը անցնի լավ և Աստծո օրհնությամբ, որ մեր հետ ոչ մի վատ բան չպատահի: Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Աստծուն, որ չթողեց մեզ ընդմիշտ քնել, այլ արթնացրեց, որպեսզի ապրենք ևս մեկ օր:

  • Հատկապես ո՞ր արտահայտությունը կառանձնացնես աղոթքից՝ որպես կարևոր խոսք. հիմնավորիր:

Գոհանամք զքէն, Տէր Աստուած մեր

Մենք պետք է ամեն ինչի համար շնորհակալություն հայտնենք Աստծուն, և հոգ լինենք դրա համար, որովհետև կարող էինք և չունենալ: Բայց դրա հետ մեկտեղ պետք չէ գոհ լինել և ձեռքերը ծալած նստել, պետք է գոհ լինելով առաջ ընթանալ:

 

Write a comment

Comments: 0