Հետաքրքիր փաստեր օդապարիկների մասին

Վերջերս երկնքում կարելի է ավելի հաճախ տեսնել Աէրոնավտներին, ովքեր քշում են օդապարիկները երկինք և աղմկում երկնքում: Օդապարիկներ կարելի է տեսնել հիմա ոչ միայն մեծ համայնքներում, այլև փոքր քաղաքներում: Ինչ հաճելի է սիրելիին առաջարկություն անել օդում, կամ հարազատ քաղաքի վրայով լավագույն ընկերոջը պարգևել մի քանի ժամ թռիչք օդում: Կամ ինքդ վայելես հիանալի տեսարանը թռչունների թռիչքի բարձրությունից: Ինչպես արդեն ասվեց, հիմա արդեն խնդիր չէ վճարել և խորասուզվել երկինք: Իսկ ինչից այս ամենը սկսվեց, ով ստեղծեց օդապարիկը, և ով առաջինը դարձավ օդապարիկի ուղևոր, կիմանաք հիմա...

Օդապարիկը որպես այդպիսին ստեղծվել է Ժոզեֆ և Էտենոմ Մոնգոլֆե եղբայրների կողմից, ովքեր առաջին անգամ օդապարիկը երկինք ուղարկեցին դեռ 05.06.1783 թ.-ին: Ինչքան էլ որ զարմանալի է, առաջին ուղևորները կենդանիներ էին` ոչխար, աքաղաղ և բադ: Թռիչքը հաջողված էր, վայրէջքը` նույնպես, չհաշված այն բանը, որ աքաղաղի թևը վնասված էր, ինչի պատճառը հետո պարզվեց որ ոչխարն էր, որը թռիչքի ժամանակ հարվածել էր աքաղաղին: Առաջին մարդը, ով հայտնվեց օդում օդապարիկով, Ջեյմս Տայլերն էր, ով եղավ գետնից 106մ բարձրության վրա և այդպես թռավ 800 մետր:

Ինչ կերպով են կազմակերպված օդապարիկով թռիչքները. օդապարիկով թռիչքների հիմքը հանդիսանում է ֆիզիկայի օրենքները` օդը որը գտնվում է օդապարիկի ներսում ավելի թեթև է, քան շրջապատի օդը, այդ պատճառով էլ օդապարիկը վերև է բարձրանում: Բայց եթե փոխենք օդապարիկի մեջի օդի ջերմաստիճանը ջերմակարգավորիչի միջոցով, ապա օդապարիկը կամ կսլանա վեր կամ կիջնի ներքև: Հաճելի է թռչել օդապարիկով արևածագին կամ արևամուտին, որովհետև այդ ժամանակ եղանակը ավելի հանգիստ է և օդապարիկը ղեկավարելը ավելի հեշտ է, ամեն ինչ կախված է քամու ուժգնությունից, չնայած որ օդապարիկները չեն կարող թռչել անձրևոտ եղանակին: Իսկ թեորեմը այն մասին, որ օդապարիկները միայն ամռանն են թռչում, սուտ է: Նրանք հաշվարկված են ինչպես 40 աստիճան տաքության ժամանակ թռչելու համար, այնպես էլ 20 աստիճան ցրտի:

Մոնգոլֆյերում (այդպես է ընդունված անվանել օդապարիկներին) կարող է լինել ամենաշատը 6 մարդ: Տուրիստական օդապարիկները թռչում են 300 մ բարձրության վրա, չնայած որ կարող են հասնել 5000մ-ի: Սովորաբար վայրէջքի ժամանակ օդապարիկի զամբյուղը պառկում է կողքի վրա: Տուրիստները սովորաբար օդում են լինում 2 ժամից ոչ ավել, բայց 2016 թ.-ի հունվարի 24-ին մեր համերկրացիներից Ֆեդոր Կոնյուխովն ու Իվան Մենյաիլոն սահմանեցին համաշխարհային ռեկորդ, մնալով օդապարիկում 29 ժամ 15 րոպե:

Իսկ հիմա պատմական փաստեր.

1. 1785 թ.-ին հենց օդապարիկի ստեղծումից հետո Ժանպյեր Բլանշարը և դոկտոր Ջոն Ջեֆրիսը կտրեցին անցան Լա Մանշ նեղուցը, այն դեպքում երբ երկուսն էլ լողալ չգիտեին:

2. 18-19 րդ դարեր, մենամարտերի ժամանակաշրջան: Մենամարտեր եղան նաև օդապարիկների վրա, որոնցից առաջինը եղավ Փարիզում 1806 թ.- ին: Կրակված օդապարիկով աէրոնավտը անկում ապրեց և մահացավ:

3. Առաջին միջերկրյա ճանապարհորդությունը եղավ 1999 թ.-ին, ռեկորդակիրները դարձան Բրայան Ջոնսը և Բերտրան Պիկարը:

4. 2013 թ.-ին Ֆրանսիայում երկինք բարձրացան միաժամանակ 408 օդապարիկ, դա դարձան նոր համաշխարհային ռեկորդ:

 

Աղբյուր՝  http://billionnews.ru/transport/3705-interesnye-fakty-o-vozdushnyh-sharah.html 

Write a comment

Comments: 0