Պատմական աշխարհագրություն. Հայերի հայրենիքը

Հայերի հայրենիքը հայկական լեռնաշխարհն է, որը գտնվում է Եվրասիա մայրցամաքի Ասիա աշխաիհամասի Առաջավոր Ասիայի հյուսիսում:

 

Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթներն են Արարատը կամ Մեծ Մասիսը (5165մ) ( Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքի մեջ, Խորենացին Մասիս անվանումը կապում է Հայկ նահապետի ծոռ՝ Ամասիա թագավորի անվան հետ, որը լեռն անվանել է իր անունո։ Ըստ ռուս արևելագետ Անատոլի Նովոսելցևի՝ «Մասիս» բառը ծագել է պարսկերեն «մեծ» կամ «լայն» բառից։), Սիփանը (4434մ), Արագածը (4095 մ) (անվան ծագումը կապում են Հայկի որդի Արամանյակի հետ), Կապուտ Ջուղ (3906մ), Փոքր Մասիս կամ Սիս (3925մ): Միակ գործող հրաբուխը Թոնդրակն է (3330 մ):

 

Խոշոր լճերից է Սևանա լիճը (Գեղամա ծով): Սևանա լիճ թափվում է շուրջ 3 տասնյակ գետեր, և սկիզբ է առնում Հրազդան գետը: Սևանը պատկանում է աշխարհի ամենաբարձրադիր լճերի շարքին: Գտնվում է 1916 մ բարձրության վրա:

Վանա լիճ կամ Բզնունյաց ծով: Բարձրությունը 1720մ: Վանա լճում աճում է միայն տառեխ ձուկը:

Ուրմիո լիճ կամ Կապուտան ծով:

Ուրիշ լճերն են Փարվանան, Արճակը, Նազիկը, Ծովակը:

 

Խոշոի գետերը` Եփրատ, Տիգրիս, Կուր, Արաքս, Ճորոխ, Գայլ, Հարիս: Ամենաերկար գետը Եփրատն է, Հայաստանով հոսում է 500 կմ, միանալով Տիգրիսին թափվում է Պարսից ծոց:

Արաքսի երկարությունը 1072 կմ: Արաքսը միանում է Կուր գետին և թափվում է Կասպից ծով: Արաքսը հայտնի է Երաստ կամ Երասխ անունով, անունը կապված է Հայկի թոռան Երաստի հետ, ով շատ էր սիրում ջրի հետ խաղալ: Գայլը, Հարիսը և Ճորոխը թափվում են Սև ծով:

 

Մեծ Հայք, Հայկական լեռնաշխարհի վարչական միավոր, ավելի քան 300 հազար քառ. Կմ: Ունի 15 նահանգ կամ աշխարհ, 191գավառ: Ամենամեծ նահանգը Վասպուրականն է, ունի 37 գավառ: Կենտրոնական նահանգը Այրարատն է, ունի 20 գավառ: Այն նահանգներից են՝ Ծոպք կամ Չորորդ հայք, Բարձր հայք կամ Կառնո աշխարհ:

Write a comment

Comments: 0