Ամենազարմանալի ստուգաբանությունը

Լուսանկարը արվել է իմ կողմից՝ Տեղեր վանքի շրջակայքում
Լուսանկարը արվել է իմ կողմից՝ Տեղեր վանքի շրջակայքում

Իմ կարծիքով ամենազարմանալի ստուգաբանություն ունեցողը տաղանդ բառն է: Մենք տաղանդ ասելով հասկանում ենք ինչ- որ բանից բնածին մեծ ընդունակություն, շնորհք ունենալ: Բայց բանից պարզվում է, որ տաղանդ բառը նախնիները փոխառել են հին հունարենից և ժամանակինօգտագործելիս են եղել երկու նշանակությամբ` «կշռաչափ» և «ոսկեդրամի չափ»: Հինհունարեն տա՛լանտոն պարզապես նշանակել է «կշեռք»:  Զարմանալի է, թե ինչպես կարող է բառը զարգացման ընթացքում ձեռք բերել լիովին այլ իմաստ…

Կա այսպիսի մի խոսք՝ «տաղանդը ջուրը մի գցիր»: Երբ որ իմացա տաղանդ բառի հին իմաստը, կարող եմ եզրակացնել, որ այս խոսքն էլ ունի երկու իմաստ: Առաջին դեպքում տաղանդը օգտագործվում է որպես ոսկեդրամ: Ասացվածքն ուզում է ասել, որ աշխատած ոսկեդրամները պետք չէ հենց այնպես աննպատակ ծախսել, պետք է խնամքով վերաբերվել: Իսկ արդեն ժամանակակից իմաստով ասացվածքն ուզում է ասել, որ եթե մենք ունենք ինչ- որ բանի շնորհք, ապա պետք է զբաղվենք այդ ուղղությամբ, և չթողնենք, որ այն վերանա:

Հայերենը հին լեզու է և ունի բազում բառեր՝ թաքնված իմաստներով, որ փորփրենք, լիքը հետաքրքիր իմաստներ կարող ենք գտնել…

Write a comment

Comments: 0