Այցելություն «Ջերմիկ անկյուն»

Հոկտեմբերի 17-ին ընկեր Հասմիկի և պատվելի Թամարի հետ Ավագ դպրոցի սովորողներով գնացինք «Ջերմիկ անկյուն»: Այնտեղ ապրում են հատուկ խնամքի կարիք ունեցող մարդիկ: Սկզբից, երբ տեսա նրանց, մի փոքր շփոթվեցի: Ինձ համար անսովոր էր շփվել այդպիսի մարդկանց հետ: Բայց երբ տեսա նրանց ձեռքի աշխատանքները, ունկնդրեցի նրանց երգերը, ծանոթացա նրանց հետ, ընտելացա, և սկսեցի շփվել: Այդ մարդկանց աշխատանքները անսպասելիորեն հմուտ էին արված: Ամեն մարդ յուրահատուկ էր և ուներ իր ունակությունները: Տղաներից մեկը՝ Ռոմանը, շատ խելացի էր և կարողանում էր հավաքել հսկայական փազլեր: Մյուս տղան՝ Դավիթը, գեղեցիկ նկարում էր: Աղջիկները կարողանում էին գորգեր և բլուզներ գործել: Նրանք դա այնքան լավ էին կարողացել, որ ձեռագործը գործարանայինից տարբերելը դժվար էր: Աղջիկներից մեկը սիրում էր զբաղվել բույսերի խնամքով և աճեցնում էր բույսեր: Բոլորը երգել շատ էին սիում. անընդմեջ երգում էին, երգերի բառերը անգիր հիշելով:

Նրանց օրինակով հերթական անգամ համոզվեցի, թե ինչքան կարևոր է միշտ ձգտելը նպատակներին, միշտ համախմբված լինելը և օգնելը իրար: Նրանք ապրում են կարծես մի մեծ ընտանիքով, և միմյանց տարբեր բաներ են սովորեցնում, նվերներ են պատրաստում միմյանց համար: Նրանք մեծ ոգևորությամբ ցույց էին տալիս մեզ իրենց աշխատանքները, հարցնում էին մեր կարծիքը, երգում էին մեզ համար: Ունեին սովորելու մեծ ցանկություն: Կարևորը, ինչ որ անում էին, անում էին հաճույքով և ջանասիրությամբ: Պարզվեց, որ այդպիսի խնդիրներ ունեցող մարդկանց հետ կարելի է հետաքրքիր շփվել: Նրանք լի էին դրական էմոցիաներով: Այնքնան ուրախ եմ, որ նրանք գտել են իրենց ընտանիքը, և կցանկանամ, որ իրենց երջանիկ զգան:

Write a comment

Comments: 0