Երևանի փողոցները

Երևանը Ծիծեռնակաբերդից: Նկարը՝ անձնական
Երևանը Ծիծեռնակաբերդից: Նկարը՝ անձնական

Երևանը հարուստ է շատ փողոցներով՝ ինչպես լայն, այնպես էլ նեղ: Երևանի փողոցների մեծամասնությունը գիշերներն արդեն լուսավորվում են, ինչը գեղեցկացնում է գիշերային Երևանը և թույլ է տալիս երեկոյան շրջել քաղաքում: Հասարակական տրանսպորտի բոլոր կանգառները բարեկարգ են՝ նստարաններով և անձրևից ու արևից պաշտպանող ծածկով: Իսկ տրանսպորտը անյքնա լիքն է, որ նույնիսկ կտրուկ արգելակման ժամանակ չես ընկնի, և միշտ կգտնվեն բարի մարդիկ, ովքեր կպահեն քո իրերը, կամ կզիջեն քեզ իրենց տեղը: Կան մայթեր, որոնք այնքան կանաչապատ են, որ դարձել են պարզապես ծառուղիներ, որոնցով շատ հաճելի է հետիոտնին քայլելը՝ հատկապես ամառային կիզիչ արևների ժամանակ: Միևնույն ժամանակ, շատ կան նաև մայթեր, որոնցով քայլելիս կարոտով ես հիշում ծառուղիները: Փողոցները հագեցած են բազում խանությերով, ինչը հարմարավետ է դարձնում գնումներ կատարելը քաղաքի տերբեր մասերում: Հագեցած է նաև աղբամաններով, որոնք գրեթե միշտ դատարկ են: Երևանի փողոցներին բնորոշ են ցայտաղբյուրները: Կան բնակիչներ, ովքեր գիտեն, որ պետք է մաքուր պահեն իրենց քաղաքը...

Write a comment

Comments: 0