Դիմանկար

Անուշիկը, Լիանան և ես
Անուշիկը, Լիանան և ես

Նրա արտաքինը շատ առանձնահատուկ է: Նա համեմատաբար մյուսներից նիհար է և աչքի է ընկնում դրանով, ունի մեծ ու հմայիչ աչքեր: 

Նրա հետ արդեն երկար ժամանակ է ինչ ընկերություն եմ անում: Նա ունի յուրահատուկ բնավորություն՝ առանձնանում է իր ուրախությամբ: Նրան կարելի է վստահել, նա լավ ընկեր է:

Նա շատ կատակասեր է, միշտ կատակում է, նրան լուրջ շատ քիչ եմ տեսել: Նրանից մեծ քանակությամբ դրական էներգիա է հոսում: Նույնիսկ առանց կատակների, երբ ես տխուր եմ, նրա ներկայությունը և ժպիտը ինձ ուրախացնում է: Նրա հետ անհնար է տխրել, նա կարող է ուրախացնել ցանկացածին, ով կշփվի իր հետ: Դե մեկ-մեկ ուրախացնելու հարցում չափն անցնում է: 

Նրա համար նրա դպրոցական շրջապատը բաժանվում է երկու խմբի՝ ընկերներ և ուղղակի մարդիկ: Ուղղակի մարդկանց համար նա այնպիսին չէ, ինչպիսին ընկերական շրջապատում՝ ուղղակի մարդկանց համար նա նույնպես ուղղակի մարդ է: Նրա բոլոր ընկերները սիրում են նրան: Նա երբեք չի նեղացնի իր ընկերներին, իսկ ուղղակի մարդկանց մասին կարող է ասել ինչ ուզի: Հենց այդ պատճառով էլ երբեմն լինում են կոնֆլիկտներ նրա և ուղղակի մարդկանց միջև: Բայց նա դրանց նշանակություն չի տալիս: 

Նրա կերպարին կարճ կարելի է ասել <<ուրախության աղբյուր>> :

Իհարկե խոսքը Լիանաի մասին է: 

Լիանային ես միշտ լավ եմ վերաբերվել: Երբեք չենք վիճել: Եվ նույնիսկ երբ նա մեծանա և փոխի բնավորությունը, ես միևնույն է կհիշեմ նրան ինչպես զվարթ աղջկա: Չնայած կասկածում եմ որ կփոխվի:) 

Write a comment

Comments: 0