Տիգրան Մեծ

Տիգրան Մեծը ծնվել է մ.թ.ա. 140թ.-ին: Նա Տիրանի գահաժառանգ որդին էր, Արտաշես Ա-ի թոռը: Հայաստանի թագավոր հռչակվել է ք.ա. 95թ ին մինչև 55թ.:

Մ.թ.ա. 94-91 թվականներին Տիգրանը ռազմաքաղաքական դաշինք է կնքում Միհրդատի հետ՝ ամուսնանալով վերջինիս դուստր Կլեոպատրայի հետ:

Տիգրանը անողոք գտնվեց անգամ իր 2 որդիների նկատմամբ՝ Զարեհի և Արտաշեսի (ենթադրաբար), որոնց մահապատժի ենթարկեց:

Իր դուստր Արիոզատ Աֆտոմային կնության տվեց Պարթևաց արքունից արքա Միհրդատ երկրորդ Մեծին:

Հայաստանի համար այս ճակատագրական պահին երկրում սկսվեցին ներքին երկպառակություններ: Տիգրան Մեծի դեմ ընդվզեց նրա կրտսեր որդի Տիգրանը, որին պատմիչներն անվանում են Տիգրան Կրտսեր: Վերջինս գտնում էր, որ պետք է պատերազմը շարունակել մինչև հաղթական ավարտ: Տիգրան Մեծը ճնշեց ընդդիմադիր հայ ավագանու շահերը ներկայացնող Տիգրան Կրտսերի խռովությունը, որն իրեն հռչակել էր հայոց թագավոր: Խռովությանն անմասն չէին նրա մայրը՝ Կլեոպատրան, և պապը՝ Միհրդատ Եվպատորը: Վերջինս հույս ուներ թոռան գահակալությամբ Հայաստանը ծառայեցնել Պոնտոսի քաղաքական շահերին: Ստեղծված իրավիճակում Տիգրան Մեծն ստիպված եղավ զորքը դուրս բերել Կապադովկիայից և վերադառնալ Հայաստան: Հորից պարտված Տիգրան Կրտսերը փախավ Պարթևստան:

Տիգրան Բ ին հաջորդում է իր որդի Արտավազդ Բ-ն:

Տիգրան Բ ն իր պատկերով և հունարեն <<արքայից արքա>>, <<աստված>> մակագրությամբ արծաթյա և պղնձյա դրամներ հատեց, որոնք շրջանառության մեջ դրվեցին և ներքին և միջազգային շուկայում:

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները: Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում:

Տիգրան Մեծին կարելի է համարել Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տերության հիմնադիր: Նրա տերության քայքայումից հետո հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) Առաջավոր Ասիան, և մասնավորապես Հայաստանը, դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմ:

Write a comment

Comments: 0