Երջանկությունը Ավ. Իսահակյանի համար

Իմ կարծիքով Ավետիք Իսահակյանը ինքնել երկար է խորհել մարդու երջանկության մասին, ուզեցել է իմանալ ինչ պետք է արվի կատարյալ երջանկության հասնելու համար: Նա ամբողջ մարդկությանը պատկերել է դերվիշի դերում: Դերվիշը շրջել է աշխարհով, փորձել է տարբեր տեղերից պարզել դա, սակայն չի հաջողվել: Վերջ ի վերջո հասել է Սֆինքսի մոտ: Նա սպասում էր, որ Սֆինքսը նրան պատասխան կտա, որովհետև Սֆինքսը պետք է որ ավելի իմաստուն լինի: Սֆինքսը երջանիկ էր, նա գտնում էր, որ երջանկությունը ոչինչ չանելու և քարանալու մեջ է:  Իմ կարծիքով Իսահակյանի մոտեցումը երջանկության հարցում նա է, որ չկա համընդհանուր բան, որ մարդ պիտի անի երջանիկ լինելու համար: Ամեն մեկը երջանիկ կարող է լինել տարբեր վիճակներում և շատ հաճախ դրնանք կարող են չհամընկնել: Մարդիկ հաճախ երջանիկ են լինում, երբ հասնում են իրենց նպատակներին, որոնք յուրաքանչյուր անձի համար անհատական են:

Write a comment

Comments: 0