<<Մի հին չինական զրույց>> վերլուծություն

Ավետիք Իսահակյանի «Մի հին չինական զրույց» պամվածքը մի կայսեր մասին է, ով օրերից մի օր տեսնելով, թե ինչպես է իր ժողովուրդը շոգում ու քրտնում սև ու հաստ գլխարկներից, հրամայում է, որ այսուհետ ժողովուրդը կրի միայն սպիտակ ու թեթև գլխարկներ: Կայսրը շատ գոհ էր իր այդ հրամանից և մտածում էր, որ իր ժողվրդի համար բարի գործ է արել: Հրամանը տարածվում է և արդյունքում այն մարդիկ, ովքեր դեռ հին գլխարկներով էին, ծեծի էին ենթարկվում ոստիկանության կողմից և սպանվում: Երբ կայսրը իմանում է դրա մասին, շատ է վրդոհվում, չէ՞ որ նա ցանկանում էր բարի գործ անել ժողովրդի համար:

Իմ կարծիքով բանն այն է, որ կայսրը, չգիտակցելով, միանգամից շատ կտրուկ որոշում կայացրեց: Մի գուցե կային մարդիկ, ովքեր հնարավորություն չունեին նոր գլխարկ գնելու, կամ չէին ուզում փոխել իրենց գլխարկը, կամ դեռ չէին հասցրել գնել, կամ մեկ այլ պատճառով չէին փոխել իրենց գլխարկը: Ճիշտ է, ոստիկանությունը շատ դաժան ձևով էր կատարում իր պարտականությունները, բայց այնուամենայնիվ հետևում էր, որ կայսեր հրամանը բոլորը կատարեն, և չկատարողները պատժվում էին: Իմ կարծիքով կայսրը պետք է այլ կերպ ձևակերպեր իր հրամանը: Օրինակ՝ տար ժողովրդին գլխարկ ընտրելու հնարավորություն, կամ հրամանը կատարելուն տար որոշ ժամանակ, կամ զգուշացներ ոստիկանությանը, որ գլխարկ չփոխողներին ոչինչ չանեին: Չէ՞ որ վերջ ի վերջը նա հսկայական պետության կայսր է, հրաման տալուց առաջ պետք է խորը մտածի և հարցին մոտենա ժողովրդի տարբեր խավերի տեսակետից: Երկրում կարգ փոխելը, այն էլ միանգամից, սխալ քայլ էր: Իմ կարծիքով վերջում կայսրը կխորհի, կհասկանա իր սխալը և կկատարելագործի իր հրամանը, որ ինչքան հնարավոր է քչացնի անբավարարված մնացողների թիվը:  Չնայած մեկ է, ինչքան էլ որ հրամանը թվա անթերի, միյնույն է, այն կատարյալ չէ, և միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր դժգոհ կմնան: 

 

Ավետիք Իսահակյանի <<Մի հին չինկական զրույցը>> կարող եք կարդալ այստեղ:

Write a comment

Comments: 0