Վարպետության դաս <<Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս>> կազմակերպության կողմից

Այսօր մեր դպրոց հյուր էին եկել <<Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս>> կազմակերպությունը: Նրանք մեզ համար շատ հետաքրքիր և լի ծրագիր էին պատրաստել: Վարպետության դասին մասնակցում էին նաև մեզ Վանաձորից հյուր եկած սովորողները: Սկզբում Լևոն Արամյանի հետ գնացինք աստղացուցարան: <<Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս>> կազմակերպությունը մեզ համար նոր հետաքրքիր ֆիլմ էր պատրաստել, որը դիտեցինք աստղացուցարանում: Ֆիլմը հայերեն լեզվով էր, վերաբերվում էր աստղագիտության պատմությանը, թե ինչպես են գիտնականները սկզբում պատկերացրել տիեզերքի կառուցվածքը, և թե ինչպես են ժամանակի ընթացքում հասկացել իրականությունը: Վանաձորցի մեր հյուրերը նույնպես հավանեցին, նրանք առաջին անգամ էին աստղացուցարանում և շատ տպավորված էին: Երբ վերադարձանք ֆիզիկայի լաբորատորիա, կազմակերպության աղջիկներից մեկը մեզ համար պատրաստել էր դասախոսություն կայծակի մասին՝ ինչպես է առաջանում, ինչպես պաշտպանվել և այլն: Ես ֆիզիկայի դասընթացի շրջանակներում արդեն ուսումնասիրել էի կայծակը և այս դասընթացը շատ լավ գիտելիքների համալրում և վերհիշում եղավ ինձ համար: Վանաձորցի հյուրերը ակտիվ մասնակցում էին և հարցեր էին տալիս: Դասընթացից հետո մեզ սպասվում էին հետաքրքիր փորցեր կենսաբանությունից, քիմիայից և ֆիզիկայից: Կենսաբան մասնագետը ցույց տվեց թե ինչպես ելակից անջատել նրա ԴնԹ-ն: Քիմիայից ուսումնասիրում էինք յոդի հատկությունները և նրա ռեակցիաները տարբեր նյութերի հետ, մենք յոդից ստացանք սև լուծույթ: Հետո ևս մի փորձով արեցինք այնպես, որ ջուրը հայտնվեց ձեթի վրա: Ֆիզիկայից կատարեցինք փորձ հեղուկ բյուրեղի հետ: Իմացա, որ նախկինում հեռախոսների էկրանների տակ այդ նյութից են լցրել, և դա է պատճառը, որ մատով դիպչելիս էկրանը իր գույնը փոխել է: Մասնագետը տաքացրեց հեղուկ բյուրեղը և այն սկսեց իր գույները փոխել: Նախկինում ես դեռ այդպիսի բան չէի տեսել, որ նյութը փոխի իր գույները այդպես արագ: Շատ զարմանալի ու հետաքրքիր էր: Եվ վերջին ուշագրավ փորձն այն էր, որ ջրի, հաղորդալարերի, պղնձե և ալյումինե թիթեղների օգնությամբ կարողացանք հոսանք ստանալ: Այսօր ես ևս մեկ նգամ համոզվեցի, որ ֆիզիկան մի հսկայական աշխարհ է և ինչքան էլ իմանաս, մեկ է կան ուշագրավ բաներ, որ չիգիտես:

Շատ շնորհակալ եմ  <<Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս>>  կազմակերպությանը, Լևոն Արամյանին և իր գործընկերներին այսպիսի դաս կազմակերպելու համար և կցանկանամ որ այսպիսի հանդիպումներ էլի ունենանք: 

Write a comment

Comments: 0