<<Մեծն Գեթսբի>> վերլուծություն

<<Մեծն Գեթսբի>> վեպը հավանեցի: Գեթսբին շատ նպատակասլաց մարդ էր: Իր ողջ կյանքը նվիրեց իր նպատակին: Նա սիրում էր Դեյզի անունով մի աղջկա, ով սիրում էր հարստություն, ամուսնացած էր և ուներ երեխա: Նա ծանոթացել էր նրա հետ պատերազմից առաջ և հինգ տարի չտեսնելուց հետո ուզում էր նորից ետ բերել նրան: Նա համոզված էր, որ հարստանա, Դեյզին կուզի նրա հետ լինել: Նա իր ամբողջ կյանքը վատնեց հարստանալու, հետո Դեյզիին գտնելու, սիրաշահելու և կրկին նրա հետ լինելու վրա: Նա սիրահարված էր, և չէր տեսնում, որ Դեյզին նրան չի սիրում: Դեյզիին միայն փողն էր հետաքրքրում: Բայց դե քանի որ նա սիրահարված էր, նա չէր կարող հրաժարվել իր նպատակից, այնպես որ կատարվածից խուսափելն անհնար էր: Լավ կողմն այն էր, որ Դեյզին չկորցրեց իր ընտանիքը: Դեյզիի ամուսնու՝ Թոմի սիրուհու վթարի ենթարկվելը և նրա ամունու վրեժ լուծելը անկանխատեսելի էր: Այնպես որ Գեթսբիի ընտրած ուղղու հետ դա կապ չուներ: Ճիշտն ասած ափսոսում եմ, որ Գեթսբին մահացավ: Նա կարող էր ապրել և հասկանալ, որ Դեյզին իրեն չի սիրում, ճիշտ է դա շատ ցավոտ կլիներ, բայց նա կշարունակեր ապրելը և գտներ իրեն ավելի արժանի աղջկա: 

 

Write a comment

Comments: 0