Ջորջ Օրվել. «Անասնաֆերմա». բացօթյա քննարկում

Մայիսի 12-ին 10-րդ դասարանցիներով ընկեր Հասմիկի հետ քննարկում էինք Ջորջ Օրվելի «Անասնաֆերմա» գիրքը: Գրքի հերոսներն են «Մենըր» ֆերմայի անասունները, որոնք, ազատվելով իրենց շահագործող ֆերմերից, փորձում են ստեղծել հավասարության վրա հիմնված համայնք՝ Անասնաֆերման։ Սակայն ֆերման աստիճանաբար վերածվում է բռնապետության և նոր տերերը՝ կենդանիները, իրենց ենթակա կենդանիներին ավելի դաժան շահագործման են ենթարկում։ Անասունները ներկայացնում էին հասարակության տարբեր խավերը՝ մտավորականներ, ազատներ, ղեկավարներ, ծույլեր, տգետներ, աշխատասերներ:

Քննարկումն արեցինք դրսում՝ մաքուր օդի, գեղեցիկ միջվայրի և թռչունների ծլվլոցի ներքո: Նախօրոք բաժանվել էինք խմբերի, ամեն խումբը ներկայացնում էր մի տեսանկյուն: Թեման այնպիսին էր, որ բազմազան կողմերից կարելի էր քննարկել, բայց մենք փորձեցինք առանձնացնել հիմնականները: Քննարկումը նկարահանվում էր: Վերջում եզրակացրինք, որ հեղափոխությունը, ճիշտ է, դաժան և որոշ դեպքերում վատ հետևանքներ է ունենում, բայց դա է զարգանալու և առաջընթաց ապրելու միակ ճանապարհը: 

Write a comment

Comments: 0