Ինքնակենսագրություն

Ես Սիրանուշ Ասատրյանն եմ, 15 տարեկան եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 10-րդ դասարանում: Սիրում եմ ֆիզիկա և մաթեմատիկա առարկաները, որոշել եմ դառնալ աստղաֆիզիկոս: Մասնագիտության կողմնորոշման հարցում ոգեշնչվել եմ աստղաֆիզիկոս հայրիկիցս: Ահա թե ինչ ձեռքբերումներ ունեմ այդ բնագավառում. պատրաստել եմ էլեկտրոնային ուսումնական փաթեթ ֆիզիկայից, որի համար արժանացել եմ Հանրակրթական բնագիտատեխնիկական ստուգատեսի խրախուսական մրցանակի, մասնակցել եմ «Էներգիա. արդյունավետ լուսավորություն տանը և դպրոցում» դասընթացներին և մրցույթում զբաղեցրել եմ 3-րդ տեղը:

Բազմաթիվ անգամ եղել եմ Բյուրականի աստղադիտարանում, իրականացրել դիտումներ, եղել եմ նաև Գառնիի սեյսմիկ կայանում, ռադիո-օպտիկական աստղադիտարանում, կատարել եմ հետազոտական աշխատանք Քարահունջի պատմական աստղադիտարանի մասին: ֆիզիկայի ուսուցչուհու օգնությամբ իրականացրել ենք բաց դասեր կրտսեր սովորողների համար, որի ընթացքում տարբեր ֆիզիկական երևույթները փորձել ենք մատչելի ձևով բացատրել նրանց: Մասնակցել եմ նաև «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» կորպորացիայի կազմակերպած դասընթացին: Կարող եք ծանոթանալ նաև իմ բլոգի ֆիզիկայի բաժնին: Մաթեմատիկայից մասնակցել եմ օլիմպիադաներին և «Կենգուրու» մրցույթին: Միշտ մասնակցել եմ մաթեմատիկայի՝ մեր դպրոցի կազմակերպած ֆլեշմոբերին և բազմիցս վաստակել առավելագույն միավորներ: Տիրապետում եմ Geogebra և Mathomir մաթեմատիկական ծրագրերին, Mathomir-ի մասին ունեմ պատրաստած ձեռնարկ: Տիրապետում եմ նաև համակարգչային MS Office, Adobe Photoshop, Adobe Premiere Pro, Movie Maker ծրագրերին:

Հետաքրքրված եմ նաև մյուս բնագիտական առարկաներով: Կենսաբանությունից ունեմ ուսումնական փաթեթ՝ տեսադասերի տեսքով: Քիմիայից նույնպես ունեմ ուսումնական փաթեթ, «Քիմիական տարրերի պարբերական աղյուսակը» նյութի համար Բնագիտատեխնիկական ստուգատեսում արժանացել եմ խրախուսական մրցանակի:

Ֆիզիկայից և մաթեմատիկայից բացի՝ ունեմ բազում հետաքրքրասիրություններ ու հոբբիներ: Ակտիվ բլոգավար եմ, բլոգս ներկայացրել եմ Դիջիթեք միջազգային ստուգատեսին և արժանացել գլխավոր մրցանակի: Զբաղվում եմ լրագրությամբ, պատրաստում եմ ռեպորտաժներ մեր կրթահամալիրում տեղի ունեցող իրադարձությունների մասին կամ տարբեր օղակների մասին հաղորդումներ (օրինակ գրադարանի մասին իմ հաղորդումը), մյուս լուսաբանումները կարող եք կարդալ իմ բլոգում: Մեկ տարի եղել եմ «Գրապտույտ» էլեկտրոնային ամսագրի խմբագիր և մասնակից, որի ընթացքում թողարկել եմ 68 հոդված: «Թարգմանիր» ամսագրում ունեմ թարգմանություններ։ Անում եմ բազմաթիվ վերլուծություններ, հետազոտական աշխատանքներ, մասնակցել եմ հասարակագիտական ստուգատեսին՝ ներկայացնելով Հայաստանի Առաջին Հանրապետության մասին կատարած իմ հետազոտական աշխատանքները:

Ես կարևորում եմ օտար լեզուների, հատկապես անգլերենի ու ռուսերենի իմացությունը, իսկ այդ հարցում պարապմունքներից բացի օգնում են թարգմանությունները: Մասնակցել եմ «Վիքիպեդիա» նախագծին՝ թարգմանելով հոդվածներ Վիքիպեդիա հանրագիտարանի համար: Սիրում եմ նաև ստեղծագործել անգլերեն և ռուսերեն: Օրինակ՝ անգլերեն իմ «Ինտերնետի ստեղծումը և մենք» էսսեն իմ կարծիքով շատ արդիական է: Բացի այդ՝ մասնակցել եմ eTwinning նախագծին, որի շրջանակներում սկայպով հաղորդակցվել ենք օտարերկրացի սովորողների հետ անգլերեն, ֆինանսական գրագիտության դասընթացներին՝ օտարերկրյա մասնագետների հետ: Ռուսերենից մասնակցել եմ “Русский Медвежонок” մրցույթին:

Ես առողջ ապրելակերպի կողմնակից և հետևորդ եմ: Շատ եմ սիրում ճամփորդել: Այդ առումով մեր դպրոցը մեզ շատ լայն հնարավորություններ է ընձեռում: Հպարտությամբ կարող եմ ասել, որ եղել եմ Հայաստանի գրեթե բոլոր հայտնի և անհայտ վայրերում: Հաղթահարել եմ բարձունքներ, բարձրացել եմ Արագածը, Արա լեռը, Հատիսը, իջել եմ կիրճեր՝ Լաստիվեր, Հունոտի կիրճ, եղել եմ պատմամշակութային վայրերում, եկեղեցիներում:

Զբաղվում եմ սպորտով: 4 տարի հաճախել եմ լողի, 2 տարի զբաղվել եմ գեղասահքով, փոքր տարիքից հաճախել եմ տարբեր ժանրերի պարի խմբակներ, մասնակցել մրցույթների: Սիրում եմ հեծանիվ քշել, մասնակցել եմ հեծանվաարշավների: 

Աշխատում եմ մեր կրթահամալիրի գրադարանում. սկանավորում և կատալոգավորում եմ գրքերը: Գրադարանում կազմակերպում ենք քննարկումներ, հրավիրում ժամանակակից գրողների, որոնց ես մանակցում եմ և լուսաբանում իմ բլոգում, օրինակ <<Գարուն>> ամսագրի խմբագիրը մեր գրադարանին հյուր:

Ես իմ ձեռքբերումներին հասել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորելու այս 5 տարիների ընթացքում: Շնորհակալ եմ մեր կրթահամալիրին մեզ ինքնակրթվելու, զարգանալու այսպիսի լայն հնարավորություն ընձեռելու  և օժանդակելու համար:

 

 

 

Իմ կատարած աշխատանքները

1.      էլեկտրոնային ուսումնական փաթեթ ֆիզիկայից

https://siranush.jimdo.com/2016/02/01/ուսումնական-փաթեթ-ֆիզիկայից/

 

2.      Էներգիաարդյունավետ լուսավորություն տանը և դպրոցում

https://siranush.jimdo.com/2015/12/18/էներգիախնայող-լուսավորությունը-մեր-տանը/

 

3.      Դիտումներ Բյուրականի աստղադիտարանում

https://siranush.jimdo.com/2015/08/30/observations-with-the-0-48-m-telescope/

 

4.      Այցելություն Գառնիի սեյսմիկ կայան

https:/siranush.jimdo.com/2016/03/26/մեր-այցելությունը-գառնիի-սեյսմիկ-կայան/

 

5.      Այցելություն ռադիո-օպտիկական աստղադիտարան

https://siranush.jimdo.com/2016/10/05/այցելություն-օրգովի-ձորում-գտնվող-ռադիո-օպտիկական-աստղադիտարան/

 

6.      Քարահունջի աստղադիտարան

https://siranush.jimdo.com/2016/10/23/քարահունջի-աստղադիտարան/

 

7.      Ֆիզիկայի փորձեր կրտսեր սովորողների հետ

https://siranush.jimdo.com/2017/04/02/ֆիզիկայի-փորձեր-կրտսեր-սովորողների-համար/

 

8.      <<Technology and science dinamics>> կազմակերպության կողմից կազմակերպված դասընթաց

https://siranush.jimdo.com/2017/01/26/վարպետության-դաս-թեքնոլոջի-ընդ-սայնս-դայնամիքս-կազմակերպության-կողմից/

 

9.      Իմ բլոգի ֆիզիկայի բաժինը

https://siranush.jimdo.com/ֆիզիկա/

 

10.  Mathomir ծրագրի ձեռնարկ

https://siranush.jimdo.com/2016/03/21/մաթոմիր-math-o-mir-մաթեմատիկական-համակարգչային-ծրագրի-համառոտ-ձեռնարկ/

 

11.  Կենսաբանության ուսումնական փաթեթ

https://siranush.jimdo.com/կենսաբանություն/

 

12.  Ուսումնական փաթեթ քիմիայից

https://siranush.jimdo.com/քիմիա/

 

13.  Քիմիական տարրերի բարբերական աղյուսակ

https://siranushasatryan.jimdo.com/2014/02/03/նախագիծ-եթե-ես-լինեի-մենդելեևը/

14.  Իմ բլոգը

https://siranush.jimdo.com/

 

15.  Գրադարանի մասին իմ ռեպորտաժը

https://siranush.jimdo.com/2017/05/17/գրադարանը-ուսումնական-տարածք/

 

16.  Իմ լուսաբանումները

https://siranush.jimdo.com/մայրենի/

 

17.  <<Գրապտույտ>> էլեկտրոնային ամսագիրը

https://grqaptuyt.jimdo.com/

 

18.  <<Թարգմանիր>> ամսագրում իմ թարգմանությունները

http://targmanir.blogspot.am/search/label/%D5%8D%D5%AB%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B7%20%D4%B1%D5%BD%D5%A1%D5%BF%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6

19.  Հետազոտական աշխատանքներ

https://siranush.jimdo.com/պատմություն/

 

20.  Առաջին Հանրապետության մասին հետազոտական աշխատանքներ

https://siranush.jimdo.com/2015/11/03/հայաստանի-առաջին-հանրապետության-դասերը/

https://siranush.jimdo.com/2015/11/23/ալեքսանդրապոլի-պայմանագրի-և-երևանի-հայ-ռուսական-համաձայնագրի-մասին-իմ-կարծիքը/

https://siranush.jimdo.com/2015/11/28/երևանի-1920-թ-ի-հայ-ռուսական-համաձայնագրի-մասին/

 

21.  Իմ թարգմանությունները

https://siranush.jimdo.com/թարգմանություններ-1/

 

22.  Իմ ստեղծագործությունները անգլերենով

https://siranush.jimdo.com/english/

 

23.  Իմ ստեղծագործությունները ռուսերենով

https://siranush.jimdo.com/русский/

 

24.  <<Ինտերնետի ստեղծումը և մենք>>

 https://siranush.jimdo.com/2016/02/02/invention-of-the-internet-and-we/

 

25.  Ֆինանսական գրագիտության դասընթացներ

https://siranush.jimdo.com/2016/02/02/սեմինար-պարապմունք-էմիլիի-և-պանտայի-հետ/

 

26.  Ճամփորդություններ

https://siranush.jimdo.com/ճամփորդություններ/

 

27.  Ես ու գրադարանը

https://siranush.jimdo.com/2017/05/02/ես-ու-գրադարանը/

 

28.  <<Գարուն>> ամսագրի խմբագիրը մեզ հյուր

https://siranush.jimdo.com/2017/03/09/գարուն-ամսագիրը-գրադարանին-հյուր/

 

 

 

 

Write a comment

Comments: 0