Վիլիամ Սարոյան <<Ծիծաղը>> վերլուծություն

Պատմվածքը մի տղայի մասին էր, ում փոխարինող ուսուցչուհին ստիպել էր դասերից հետո մնալ և մի ժամ ծիծաղել, դասի ընթացքում ծիծաղելու համար: Տղան հենց սկզբից էր նկատել, որ այդ փոխարինող ուսուցչուհին տարօրինակ է, տխուր ու միայնակ, և ուզում էր նրա հետ բարեկամանալ: Իմ կարծիքով ուսուցչուհին էլ զգաց դա, զգաց որ նրանք հոգեհարազատ են, և հենց այդ պատճառով տղային խնդրեց ծիծաղել, հույս ունենալով, որ այդպես կարող է դուրս գալ իր միայնակ վիճակից կամ սփոփել այն: Տղան սկզբից ընդհանրապես չէր ուզում ծիծաղել, բայց հետո ուզեց գոնե իր ծիծաղելով սփոփել ուսուցչուհուն և բարեկամանալ նրա հետ: Եվ վերջ ի վերջո նրա կեղծ ծիծաղը վերածվեց իսկականի, բայց այդ պահին տղան գլուխը բարձրացրեց և տեսավ որ ուսուցչուհին լացում է: Նա իրեն շատ վատ զգաց, չէ՞ որ նա փորձում էր ուրախացնել նրան: Մտածեց, որ կյանքը շատ վատն ու անարդար էր, ինչու պիտի նա ցանկանար լավություն անել, բայց դուրս գար լրիվ հակառակը: Հետո սկսեց մտածել կյանքի մյուս անարդարությունների մասին և սկսեց լաց լինել: Որոշ ժամանակ անց երբ նա արդեն ոչ լաց էր լինում, ոչ էլ ծիծաղում, ուսուցչուհու աչկերը լրիվ չոր էին, և դեմքն ավելի պայծառ ու գեղեցիկ էր քան առաջ: Քանի որ երկուսն էլ հոգեհարազատ էին միմյանց, ուսուցչուհին ստացավ այն զգացմունքները ինչ որ իրեն անհրաժեստ էին, իսկ տղան վերջապես գտավ այնպիսի մարդու, ով լիովին իրեն հասկանում է: Նրանք միարժամանակ և շատ հարազատ էիմ միմյանց և շատ անծանոթ: Նրանք այդպես էլ լրջորեն չզրուցեցին և չկիսվեցին միմյանց հետ: Այդ պարճառով տղան շատ տխրեց, երբ իմացավ որ ուսուցչուհին հեռանում է, նա գնաց նստեց ծառի տակ և էլի լաց եղավ...

Write a comment

Comments: 0