Մուշեղ Գալշոյան <<Կանչը>>. վերլուծություն

Մուշեղ Գալշոյանի <<Կանչը>> պատմվածքը իմ մեջ միացրեց տարբեր մտորումներ՝ մանկության առաջին սիրո, կորցրած հայրենիքի, ընտանեկան մթնոլորտի, կարոտի, հավատարմության մասին: Պատմվածքը Զորոի մասին է, կոտորածներից փրկված Զորոյի մասին: Զորոյի հոգում մշտապես մնացել էր իր մանկության հիշողությունը հարազատ գյուղի և Ալեին տեսնելու մասին: Նա այդ առավոտ հասկացել էր, որ Ալեն միայն իրենն է, սակայն նույն երեկո նա ամեն ինչ կորցրեց, և հայրենիքը, և Ալեին: Դա արևի խավարում էր Զորոյի համար: Մեկ էլ տեսավ Ալեին հիսունհինգ տարի հետո: Զորոն ամուսնացնում էի իր կրտսեր որդուն և ուզում էր անպայման Արարատյան դաշտի գինի բերել հարսանիքի համար: Ոչ մի գյուղի գինի նա չէր հավանում: Վերջապես նրանք անցան մի գյուղի մոտով, ուր Զորոն ուզում էր անպայման մտնել: Այնտեղ կային բազմաթիվ գյուղացիներ, ովքեր առաջարկում էին գինի, բայց Զորոն մոտեցավ մի լուռ կանգնած տղամարդու: Երբ գնացին այդ մարդու տուն գինին փորձելու, Զորոն տեսավ մի պառավ կնոջ: Երբ Զորոն իմացավ, թե նա էրգրացի է և իրենց գյուղից է , ուշադիր նայեց նրան և հասկացավ որ այդ պառավը իր Ալեն է: <<Հոգնած ու տխուր էին պառավի աչքերը, բայց խորքում չարաճճի ժպիտի մարմրող կայծեր կային>>: Այդ օրվանից երբ նրանք վերադարձան տուն, ծերունու հոգին անհանգիստ էր, անընդհատ մտածում էր Ալեի մասին ու անդադար կանչում. <<-Ալե՜ե… Ալե իմ հոգին, Ալեեե՜ե…>>:

Կորցրած հայրենիքի կարոտը, կորցրած առաջին մանկական սիրո կարոտը բերեցին Զորոյին այն մտքի՝ բաժանվել ընտանիքից և բերել Ալեին իր մոտ, իսկ եթե չգա՝ փախցնել: Այդպես էլ արեց, գնաց Ալեենց գյուղ և հանդիպեց նրան: <<Ալեի գերդաստանն, իրոք, ուրախ էր, իսկ  որդիները՝ ոգևորված: Գինին տանելու օրը տանը չէին>>: Տղաները շատ էին ոգևորված իրենց մոր ազգակցին տեսնելով:

Իմ կարծիքով Զորոն հասկացավ, որ Ալեին փախցնելը անմիտ արարք կլիներ: Նա չէր կարողանում համակերպվել այդ դաժան անարդարության հետ՝ ամեն ինչ ունենալ և մեկ օրում կորցնել:

Զորոն ու Ալեն վերհիշում էին իրենց մանկությունը, կարոտում էին իրենց հայրենիքը, և սերը արտահայտվում էր ոչ թե նրանց երկուսի միջև, այլ սեր դեպի կորցրած հայրենիքը...

Write a comment

Comments: 0