Ուսումնական սեպտեմբեր հայոց լեզու-գրականությունից

1.Հայ գրականության և հայոց լեզվի քերականության առանձնահատկությունները։

Լեզվաբանություն, դրա բաժինները, հայոց լեզվի մասին նախնական տեղեկություններ։

Հայ գրականության զարգացման փուլերը

Հայոց լեզուն ծագել է հայ ժողովրդի ձևավորմանը զուգընթաց՝ Հայկական լեռնաշխարհում: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և առանձին՝ ինքնուրույն ճյուղ է: Նախամաշտոցյան շրջանում մշակվել է բանավոր խոսքում, բանահյուսության մեջ, պաշտամունքային արարողությունների, իսկ քրիստոնեության ընդունումից հետո՝ նաև քարոզչության ընթացքում: Գրավոր հուշարձաններով ավանդվել է V դարի սկզբից՝ հայոց գրերի գյուտից անմիջապես հետո: 

Հայերենի զարգացման գրավոր փուլն ընդունված է բաժանել 3 շրջանի՝ հին հայերեն՝ գրաբար (V–XI դարեր), միջին հայերեն (XII–XVI դարեր), նոր հայերեն՝ աշխարհաբար (XVII դարից մինչև մեր օրերը):

 

Խորենացի «Հայոց պատմություն»

 Հայ հին վիպաշխարհ

 Բանահյուսության նմուշներ. լրացուցիչ տեղեկություններ և վերլուծություններ։

Արտաշես և Սաթենիկ https://siranush.jimdo.com/2016/11/23/%D5%BD%D5%A1%D5%A9%D5%A5%D5%B6%D5%AB%D5%AF-%D5%A9%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B0%D5%AB/ 

 

2.Հնչյունաբանություն։ Հայերենի հնչյուններն ու տառերը։ Ձայնավոր և բաղաձայն հնչյուններ։ Բաղաձայնների տեսակները, ուղղագրությունն ու ուղղախոսությունը։ Բացառություններ:

Բաղաձայնների դասակարգումն ըստ ձայնի և աղմուկի պարունակության

  • Ձայնեղ բաղաձայնների կազմավորմանն ակտիվորեն մասնակցում են ձայնալարերը, և նրանցում աղմուկի հետ զգալի է նաև ձայնի առկայությունը։ Հայերենի բաղաձայններից ձայնեղ են բ, գ, դ, ձ, ջ, վ, զ, ժ, ղ հնչյունները։
  • Խուլ բաղաձայնների կազմավորմանը ձայնալարերը գրեթե չեն մասնակցում, այդ պատճառով էլ նրանցում առկա է միայն աղմուկը։

Խուլ բաղաձայնները լինում են պարզ և շնչեղ, վերջիններս կազմված են աղմուկից ու հ հագագից։ Պարզ խուլեր են պ, կ, տ, ծ, ճ, ֆ, ս, խ, շ, հ հնչյունները, շնչեղ խուլեր՝ փ, ք, թ, ց, չ հնչյունները։

  • Ձայնորդ բաղաձայնների կազմավորմանն ակտիվորեն մասնակցում են ձայնալարերը, և նրանցում ձայնի առկայությունը աղմուկի համեմատությամբ ավելի զգալի է, քան ձայնեղ բաղաձայնների դեպքում։ Ժամանակակից հայերենի ձայնորդներն են լ, ր, ռ, մ, ն, յ հնչյունները, որոնք ներկայումս վանկարար արժեք չունեն։

Ձայնավորների տեսակներն ըստ լեզվի գրաված դիրքի

Առաջնալեզվային ձայնավորներ

Առաջնային շարքի ձայնավորների արտաբերման ժամանակ լեզուն իր ողջ զանգվածով մղվում է առաջ, լեզվի ծայրը կպչում է ստորին ատամնաշարին և դեպի քիմքը տարբեր աստիճանի բարձրացումներ է ունենում լեզվամեջքն իր միջին մասով, ընդ որում բարձրացող մասն ինչ-որ չափով սահմանագծում է բերանային արձագանքարանը՝ այն վերածելով առաջնային և ետին խոռոչների՝ այս դեպքում առաջնային փոքրացումով։

Հայերենում առաջնային շարքի են գրական հայերենի է (ե), ի ձայնավորները։

Ետնալեզվային ձայնավորներ

Ետին շարքի ձայնավորների արտաբերման ժամանակ լեզուն ամբողջությամբ ետ է մղվում, լեզվի ծայրը հեռանում է ստորին ատամնաշարից, և դեպի քիմքը տարբեր աստիճանի բարձրացումներ է ունենում լեզվամեջքն իր ետևի մասով։ Այս դեպքում էլ բարձրացող մասն ինչ-որ չափով սահմանագծում է բերանային արձագանքարանը՝ առաջնային խոռոչի մեծացումով (ետնայինի փոքրացումով)։

Հայերենում ետնալեզվային ձայնավորներ են ա, օ, ու հնչյունները։

Միջնալեզվային ձայնավորներ

Միջին շարքի ձայնավորների արտասանության ժամանակ լեզուն մի տեսակ միջին դիրք է բռնում առաջնային ու ետին շարքերի հանդեպ, և լեզվամեջքը դեպի քիմքը տարբեր աստիճանի բարձրացումներ է ունենում հարթությամբ։

Հայերենի ձայնավորներից միջնալեզվային է ը հնչյունը։

Աղբյուրը՝ Վիքիպեդիա

 

  1. «Սասնա ծռեր»
  2. Բաղաձայնների ուղղագրությունն ու ուղղախոսությունը։

Մի շարք բառերում ր-ից, մ-ից և ձայնավորներից հետո լսվող փ-ն գրվում է բ տառով:

Մի շարք բառերում ր-ից, ն-ից և ձայնավորներից հետո լսվող ք հնչյունը գրվում է գ տառով:

Մի շարք բառերում  ր-ից, ն-ից և ձայնավորներից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով:

Ր-ից և ղ-ից հետո լսվող ց հնչյունը գրվում ձ տառով: 

Ձայնավորից հետ ց հնչյունը գրվում է ձ տառով միայն օձ բառում և նրանից կազմված բառերում:

Մի շարք բառերում ր-ից հետո լսվող չ հնչյունը գրվում է ջ տառով:

Նավթ, ավտո, հարավ և դրանցով կազմված բառերում լսվող ֆ հնչյունը գրվում է վ տառով: Մնացած բոլոր դեպքերում բաղաձայնների գրությունն ու արտասանությունը համապատասխանում են իրար:

 

Երկհնչյուն. երկհնչյունների ուղղագրությունն ու ուղղախոսությունը

 

Երկհնչյունների ուղղագրություն. ույ, յու

Յու երկհնչյուն կա հետևյալ բառերում՝ հնչյուն, բյուր, հյուր, արդյունք, ձյութ, ալյուր, թյուր (սխալ), սյուն, աղյուս, առյուծ, ձյուն, աղբյուր և այլն:

Հետևյալ բառերում՝ համբույր չարագույժ ընկույզ, կա ոչ թե յու, այլ ույ երկհնչյուն:

Որոշ արմատներում ույ-ը հնչյունափոխվում է՝ վերածվելով ու պարզ ձայնավորի, ուստի այդ բառերում երկհնչյուն չի լինում, ինչպես՝

Օրինակ

 բույժ-բուժել, գույժ-գուժկան, գույն-գունավոր, թույն-թունավոր և այլն:

Հաճախ նման հնչյունափոխություն է տեղի ունենում ույթ ածանցում՝

Օրինակ

մշակույթ-մշակութային, շահույթ-շահութաբեր և այլն:

Ձայն նշանակող որոշ բառեր յ-ով գոյական են, առանց յ-ի՝ ածական, ինչպես՝ առվի կարկաչյունը-գոյական, կարկաչունառվակ-ածական:

 

Երկհնչյունների ուղղագրություն. յա-իա-եա

Յա երկհնչյունը գրվում է իա հետևյալ դեպքերում՝

մի շարք (հատկապես փոխառյալ) բառերում` ալելուիա, ակացիա, բամիա, գիմնազիա, դաստիարակ, զինկոմիսարիատ, էներգիա, էքսկուրսիա, իշիաս, խավիար, կրիա, հեքիաթ, միլիարդ, մումիա, սերիա, սիմֆոնիա, Սիսիան, սոցիալական, փասիան, քիմիա, օլիմպիադա, օվկիանոս և այլն,

տեղանուններում՝ Անգլիա, Ֆրանսիա, Վիտորիա ջրվեժ, Կիլիկիա և այլն,

արական անձնանուններում՝ Անանիա, Եղիա, Բենիամին և այլն,

իգական միայն Մարիամ անունում. իգական մյուս անունները գրվում են յա-ով:

Յա երկհնչյունը գրվում է եա հետևյալ բառերում՝ Անդրեաս, իդեալ, հրեա, սեանս:

 

Երկհնչյունների ուղղագրություն. յո-իո-եո:

Յո երկհնչյունը գրվում է՝

յո հետևյալ բառերում՝ արդյոք ընտանյոք և այլն,

եո հետևյալ բառերում՝ լեգեոն, ամեոբա,Նապոլեոն, թեորեմ, ակորդեոն, Թեոդոսիա, պանթեոն, քամելեոն, Լեոնարդո  և այլն,

իո հետևյալ բառերում՝ ամբիոն,ռադիո, հետիոտն, ափիոն, Բյուզանդիոն, բրաբիոն գիլիոտին, Դիոգենես, մարմարիոն, միլիոն, մեդալիոն, Սրապիոն, տրիլիոն, Տոկիո, տրիլիոն, չեմպիոն, օրիորդ և այլն. իո է գրվում նաևՎիոլետա բառում:

Անհրաժեշտ է հիշել նաև հիերոգլիֆ, ֆելիետոն բառերի գրությունը:

Եվ-ի ուղղագրությունը։ Գործնական աշխատանքներ ուղղագրության շուրջ։

Եվ-և-ի ուղղագրություն:

Հայերենում յէվ հնչյունակապակցությունը լսվելիս սովորաբար գրվում է և:

Բացառություն են կազմում հետևյալ դեպքերը՝

բառասկզբում գրվում է եվ, եթե՝ ա. բառը գրվում է մեծատառով՝ Եվա, Եվրոպա, բ. բառը կազմվել է այդպիսի հատուկ անունից՝ եվրոպական.  այս գրությունը պահպանվում է նաև բառամիջում՝ համաեվրոպական,

բառամիջում գրվում է եվ, եթե ե-ին հաջորդող վ-ն առանձին արմատի սկզբնատառ է՝ տարեվերջ, գինեվաճառ և այլն:

 

  1. Կրկնակ բաղաձայնների ուղղագրությունը:

Կրկնակ բաղաձայնների ուղղագրություն:

Մի քանի արմատներ կրկնակ բաղաձայն ունեն՝ 

կրկնակ ր՝ անդորր, բերրի, մրրիկ, տարր,

կրկնակ ն՝ Աննա, տոննա, ֆինն, Վիեննա, ինն,

կրկնակ լ՝ Աքիլլես, բալլադ, Էլլադա, Օթելլո,  

այլ բաղաձայններ՝ աբբա, Բուդդա, կտտանք, Րաֆֆի, կեցցե՛  և այլն: 

Կրկնակ բաղաձայն ունեն բնաձայնական բառերը՝

Օրինակ

տզզալ, ֆշշալ:

 Կրկնակ բաղաձայն է առաջանում հետևյալ դեպքերում՝

բաղադրյալ բառերում, որոնց բաղադրիչներից մեկն ավարտվում, և հաջորդն սկսվում է նույն բաղաձայնով՝

Օրինակ

երեսսրբիչ, այբբենարան,երկկենցաղ,

հնչյունափոխության արդյունքում՝

Օրինակ

ուղղություն, պտտահողմ,

ն-ով ավարտվող բառերի՝ ներ վերջավորությամբ հոգնակիի, ս, դ, ն հնչյուններով ավարտվող բառերի՝  ս, դ, ն հոդեր ստանալու դեպքերում՝

Օրինակ

սեղաններ, պատճեններ, ուսս, լյարդդ, տոնն:

 

Բառերի տեսակներն ըստ կազմության՝ պարզ և բաղադրյալ (բարդ, ածանցավոր և բարդածանցավոր), ուղղագրությունը (բառերի միասին, անջատ և գծիկով գրություն)։

Բաղադրյալ հատուկ անունների ուղղագրությունը։

  1. Ինքնաստուգում-շտեմարանային հետազոտական աշխատանք- դուրս գրել «Սասնա ծռեր» վիպերգին վերաբերող հարցադրումները:
  2. Միջնադարյան գրականություն

Սոցիալական քնարերգություն. Ֆրիկ: Առակագրություն. Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի:

Հայրեններ. Նահապետ Քուչակ։

Բաղադրյալ հատուկ անունների ուղղագրությունը:

Հոգնակի թվի կազմությունը. Օրինաչափություններ և բացառություններ:

Շտեմարանային աշխատանք:

Ինքնաստուգում 1:

Ուսումնական սեպտեմբեր

Լրացուցիչ հետազոտական աշխատանք, ռեֆերատ կամ վերլուծություն հայ հին և միջնադարյան գրականությունից, բանահյուսությունից, «Սասնա ծռեր» վիպերգից (առասպելաբանություն, դիցաբանություն, գրերի գյուտ՝ Մաշտոց, Ագաթանգեղոս, Բուզանդ, Եղիշե, Ղազար Փարպեցի,  Խորենացի, Գոշ, Այգեկցի,  Նարեկացի, Ֆրիկ, Քուչակ, Սայաթ-Նովա)։

Ագաթանգեղոս՝

 https://www.dropbox.com/s/foupoq11u4xbkz3/%D4%B1%D5%A3%D5%A1%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A5%D5%B2%D5%B8%D5%BD.pptx?raw=1

Փավստոս Բուզանդ՝  https://www.dropbox.com/s/h7zd28ar3l5xn4y/%D5%93%D5%A1%D5%BE%D5%BD%D5%BF%D5%B8%D5%BD%20%D4%B2%D5%B8%D6%82%D5%A6%D5%A1%D5%B6%D5%A4%20_%D5%8D%D5%AB%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B7.pptx?raw=1

 

Սեպտեմբերը գնահատվելու է այս  աշխատանքների արդյունքով:

Write a comment

Comments: 0