Երևանի 1920 թ.-ի հայ-ռուսական համաձայնագրի մասին

Ալեքսանդրապոլի հայ-թուրքական բանակցություններին զուգահեռ Երևանում շարունակվում էին հայ-ռուսական բանակցությունները: 1920 թ. հուլիսին Մոսկվայում ընդհատված հայ-ռուսական բանակցությունները վերսկսվեցին Երևանում հոկտեմբերի կեսին, այն ժամանակ, երբ սկսվել էր թուրք-հայկական պատերազմը: Հայկական իշխանությունների հետ բանակցությունները շարունակելու նպատակով 1920 թ. հոկտեմբերի 11-ին Երևան է ժամանում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանի գլխավորած պատվիրակությունը: Լեգրանի դիվանագիտական առաքելության նպատակն էր միջնորդական դեր կատարել Թուրքիայի և Հայաստանի միջև և նպաստավոր պայմաններ ստեղծելով՝ խորհրդայնացնել Հայաստանը: Սկզբնական փուլում ռուսական պատվիրակությունը Հայաստանի խորհրդայնացման պահանջ չէր ներկայացնում: Սակայն 1920 թ. հոկտեմբերի 14-ին ՌԿ(բ)Կ կենտկոմը Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատելու համար վճռական գործողությունների դիմելու որոշում ընդունեց: Հայ-ռուսական Երևանյան բանակցությունների արդյունքում Հոկտեմբերի 28-ին ձևավորվեց հայ-ռուսական նախնական պայմանագիր: Նախնական պայմանագրով Խորհրդային Ռուսաստանը պետք է ստիպեր Թուրքերին զորքը հետ քաշել մինչև 1914 թ.-ի նախպատերազմյան ռուս-թուրքական սահմանը, պետք է ճանաչեր ՀՀ իրավունքները Նախիջևանի և Զանգեզուրի նկատմամբ: Իր հերթին Հայաստանը պետք է հրաժարվեր Սևրի պայամանագրից և տարանցիկ ճանապարհի իրավունք տար խորհրդային Կարմիր բանակին՝ զորք, զենք և ռազմամթերք փոխադրելու Թուրքիա: Ռուսաստանը պարտավարվում էր Հայաստանին տրամադրել 2.5 միլիոն ռուբլի վարկ: Սակայն այդնախնական պայմանագիրը հավանության չարժանացավ խորհրդային իշխանություններիկողմից: Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը նպատակ ուներ ժամանակ շահել, սպասել, որ Հայաստանը լիակատար ռազմական պարտություն կրի Թուրքիայից և հարմար պահին խաղաղ ճանապարհով խորհրդայնացվի: Բանակցությունների ընթացքում ակնհայտ դարձավ, որ անգամ ռուսամետ (ձախ դաշնակցականներ) կառավարությունը չի կարող ապահովել Ռուսաստանի հետ բարեկամական կապերի հաստատումը և Հայաստանի անկախության պահպանումը: Ռուսաստանն անցավ բացահայտ դիվանագիտական ճնշման՝ Հայաստանին ցույց տրվող օգնություն միայն երկրում խորհրդային իշխանություն հաստատելու դեպքում: 1920 թ. –ի նոյեմբերի 20-ին 11-րդկարմիր բանակի շարքերից առանձնացված <<հատուկ գնդի>> ուղեկցությամբ Բաքվումկազմավորված Հայաստանի Ռազմահեղափոխական կոմիտեն Ադրբեջանից մտավՀայաստան և երկիրը հռչակեց խորհրդային սոցիալիստական հանրապետություն:Դեկտեմբերի 1-ին հանրապետության խորհրդարանի, կառավարության և դաշնակցությանբյուրոյի միացյալ նիստում խորհրդայնացման պահանջը <<որոշ պայմաններով>> ի վերջոընդունվեց և դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց հայ-ռուսական համաձայնագիր: Այս համաձայնագրով Հայաստանը հռչակվեց Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն: Խորհրդային Ռուսաստանը Հայաստանի Հանրապետությանանբաժանելի մաս էր ճանաչում Երևանի նահանգը, Զանգեզուրը, Կարսի նահանգի միմասը, Ղազախի գավառի որոշ շրջաններ և Թիֆլիսի նահանգի այն տարածքները, որոնքմինչև 1920 թ.-ի սեպտեմբերի 28-ը գտնվել են Հայաստանի Հանրապետության կազմում: Ռուսաստանը պարտավորվում էր ռազմական ուժեր կենտրոնացնել Խորհրդային Հայաստանի պաշտպանության համար: Խորհրդային կողմը պարտավորվում էր նախկին գործունեության համար պատասխանատվության չենթարկել հայկական բանակի հրամանատարական կազմը և հայ քաղաքական կուսակցություների գործիչներին: Ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտեի կազմը պետք է բաղկացած լիներ 5 բոլշևիկից և 2 ձախ դաշնակցականից: Ռուսաստանն ամեն ին չարեց, որպեսզի հայ-ռուսական համաձայնագիրը ստորագրվի մինչև Ալեքսանդրապոլի հայ-թուրքական պայմանագրի ստորագրումը:

Բացի առաջինից, համաձայնագրի ոչ մի կետ Ռուսաստանը չկատարեց: Հեղկոմը չհամաձայնեց կոմիտեի կազմում ձախ դաշնակցականների ներկայացուցիչներ ունենալու հետ: Շուտով սկսվեցին բռնություններ հայկական բանակի նախկին սպաների նկատմամբ:

Երևանի դեկտեմբերի 2-ի հայ-ռուսական համաձայնագիրը Հայաստանի խորհրդայինիշխանություններին իրավական հիմք տվեց չճանաչելու Ալեքսանդրապոլի պայմանագիրըև չընդունելու նրա դրույթները կատարելու մասին թուրքական կողմի պահանջները:

Խորհրդային Ռուսաստանին հետաքրքրում էր միայն մի խնդիր, որ այս կամ այն տարածքըներառվի խորհրդային կայսրության մեջ՝անկախ այն բանից, թե հիշյալ տարածքները որհանրապետության մաս կկազմեն:

Չնայած որ պայմանագիրը ստորագրվել է ռուսական ճնշման տակ, նրա դրույթների մեծմասը չի կատարվել և Հայաստանը կորցրել է անկախությունը, Հայաստանի համար դաչարիքներից փոքրագույնն էր: 1920 թ. հայ-թուրքական պատերազմի ընթացքում հայկականիշխանությունները բազմաթիվ դիմումներ են հղել Անտանտի երկրներին օգնությանհամար, սակայն մերժում են ստացել: Եթե չլիներ Երևանի հայ-ռուսական համաձայնագիրը,Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանը կդառնար Թուրքիայի կիսագաղութ: 1915-1923 թթ. Ցեղասպանությունն իրագործող Թուրքիայի կազմում լրիվ կանխատեսելի էր Հայաստանի և հայերի ճակատագիրը:

 

Օգտագործված գրականություն՝

Վիքիպեդիա ազատ հանրագիտարան

Գեղամ Տիտանյան <<ՀայաստանիՀանրապետությանխորհրդայնացումը>>

Write a comment

Comments: 0