Հյուսիսային Բևեռը շուտով կհայտնվի… Լոնդոնում

Ընդհանրապես, մոլորակի բևեռների տեղաշարժումը գերանսովոր երևույթ չէ: Գիտնականների ընկերակցությունը ծանոթ է այդ միտումին այն պահից, երբ պարզվեց, որ Երկրագունդը կատարյալ կլոր չէ: Բացի այդ, մոլորակը փոքր ինչ տատանվում է տարածության մեջ, քանի որ պտտվում է իր առանցքի շուրջը: Սակայն Երկրի բնական տատանումները վերջին ժամանակներս գնալով ուժեղանում են: Այսպիսի եզրակացություններ են արել գիտնականները ստացված վերջին տվյալների հիման վրա: Հետազոտության մասին տեղեկությունը հայտնվեց Science Advances-ի վերջին համարում. հիմա գիտնականները համոզված են, որ տատանումների ուժգնացումը մարդկային գործունեության հետևանք է:


Հյուսիսային բևեռը դրեյֆում էր դեպի արևմուտք՝ կանադական Հուդզոնի ծոցի ուղղությամբ: Սակայն 2000թվից բևեռը սկսեց փոխել շարժման ուղղությունը և ուղևորվեց դեպի արևելք, ընդ որում՝ դրեյֆի արագությունը գերազանցում է ստանդարտը երկու անգամ:


Այժմ գիտական խմբակցությունը հավատացնում է, որ գործերի այդպիսի դրության համար պատասխանատու է զանգվածի տեղաբաշխման փոփոխությունը մոլորակի մակերևույթին:
Բայց ինչպե՞ս մոլորակի մասշտաբի հետ համեմատած այդքան փոքր մարդկային էակներին հաջողվեց այդպես էականորեն ներգործել ամբողջ մոլորակի զանգվածի վրա: Շատ պարզ. ջրի և ցամաքի վրայի սառույցի բալանսը գլոբալ տաքացման պատճառով խախտվում է: Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառցային ծածլույթի արագ ապակայունացումը այստեղ նշանակալից դեր խաղաց: Համակարգչային մոդելը ցույց է տվել, որ Հնդկական օվկիանոսի և Կասպից ծովի ջրերի մակարդակի բարձրացումը հանգեցրել է Հյուսիսային բևեռի՝ անբնական ուղղությամբ շարժվելուն: 

Գիտնականների խումբը օգտագործել է գրավիտացիոն անոմալիաների մասին տվյալները, որոնք ստացվել էին Grace արբանյակի միջոցով: Այդ տեղեկատվությունը թույլ տվեց եզրակացություն անել, որ Երկրագնդի առանցքը հատկապես զգայուն է միջին լայնություններում ջրային զանգվածի փոփոխության նկատմամբ: Տագնապ է առաջացնում ոչ թե բևեռի շարժման փաստը, այլ նրա անտարակույս փոխադարձ կապը մոլորակի կլիմայի հետ: Գիտնականները անհանգստանում են, որ գործերի այդպիսի դրությունը կարող է հանգեցնել ամբողջ Ասիայի տարածքում լիակատար երաշտի: Եվ շատ հնարավոր է՝ մեր երեխաները կլսեն հեքիաթներ Սանտայի մասին, ով ապրում է Հյուսիսային բևեռում՝ Պեկինից ոչ հեռու:
Թարգմանությունը՝ Սիրանուշ Ասատրյանի

 

Write a comment

Comments: 0