Անտոն Օրեխ. 1800 լուսատարի

Անտոն Օրեխը ռուսաստանցի լրագրող է, «Эхо  Москвы» համացանցային կայանի վարող։ Համարում է իրեն սպորտային մեկնաբան, բայց նաև նշում է, որ իր լավագույն հրապարակումներն այնուամենայնիվ սպորտի մասին չեն։ Այդ հրապարակումներից մեկը՝ Հայաստանում կատարվող իրադարձությունների վերլուծությամբ՝ ստորև։



Իմ մեջ միշտ մի հարցն է ծագում. իշխանություն են թափանցում միայն հիմար և խիղճ չունեցող մարդիկ, թե իշխանությունն ինքն է վերածում նորմալ մարդկանց հիմարների և զրկում խղճից: Հայկական իշխանությունը ոչնչով չի տարբերվում ցանկացած ուրիշից: Պատգամավորները, որոնք հրաժարվեցին ընտրել Փաշինյանին և իրավիճակը հասցրին կատարյալ անհեեթության, չեն հասկանում մի պարզ բան՝ իրենց ժամանակն անցել է: Նրանք գնալու կամ մնալու ընտրություն չունեն: Նրանց ընտրությունը բոլորովին այլ է՝ ինչպես և երբ գնալ: Կարելի է գնալ հիմա, երբ դեռ ոչ ոք չի տուժել, իսկ զանգվածային բողոքները և համընդհանուր գործադուլը ավելի նման են փառատոնի, և փառք Աստծո, որ այդպես է: Բայց կարելի է շարունակաբար համառել անհասկանալի է՝ ինչի համար և ինչ հաշվարկով: Նույնիսկ եթե փորձեն ուժ կիրառել, ո՞ր բանակը հիմա կգնա ամբողջ ժողովրդի դեմ: Արդեն միանգամայն ակնհայտ է, որ իշխանության դեմ է դուրս եկել ամբողջ ժողովուրդը: Հանրապետական մեծամասնությունը հավանաբար կարող է փորձել իր թեքնածուն առաջադրել, և նույնիսկ նրա օգտին քվեարկել, սակայն այդ թեքնածում որքա՞ն կդիմանա և ինչպե՞ս է նա ղեկավարելու մի երկիր, որտեղ ոչ ոք իրեն չի ենթարկվի, և որտեղ ինքը չի կարողանա ուժ կիրառել իր կարգերը հաստատելու համար: Իշխանության հիմարությունն այն է, որ երբեք չի զգում իր ժողովրդին ձանձրացրած լինելու պահը: Իշխանությունը երբեք չի գիտակցում այն պահը, երբ իրենից բացի վնասից ոչ մի օգուտ չկա: Իշխանությունը համարյա միշտ անընդունակ է ճանաչելու իր սխալները: Իշխանությունը ընդունակ չէ հավատալու, որ մարդիկ կարող են իրենից դժգոհ լինել, իսկ դժգոհության ցանկացած արտահայտում բացատրում է ինչով կուզես, բացի սեփական ապաշնորհությունից: Ահա և Երևանում ինչ-որ մեկը բողոքները արագ բացատրեց Սահակաշվիլիի և նույնիսկ Նավալնու մեքենայություններով: Փոքր ազգաբնակչությունով փոքր երկրում ամենուրեք փողոց են դուրս գալիս ոչ թե հարյուրավոր, ոչ թե հազարավոր, այլ հարյուր հազարավոր մարդիկ: Բայց իշխանության համար ավելի հեշտ է պատկերացնել, որ այս բոլոր մարդկանց ինչ-որ մեկը խաբել է, քան հասկանալ, որ այս մարդիկ պարզապես հոգնել են իրեցն ղեկավարողներից: Ահա՝ ես հիմա խոսում եմ Հայաստանի մասին, բայց կարծես թե ստացվում է Ռուսաստանի մասին: Իրոք, իշխանությունները ամենուրեք նման են, ժողովուրդներն են տարբեր: Հիմա կարևորը՝ որ Հայաստանում ամեն ինչ անարյուն ավարտվի: Նաև շատ կարևոր է, որ մեր անխելք իշխանությունը օգնության չգա անխելք հայաստանյան իշխանությանը: Մեր անխելք իշխանությնը բնորոշ գետաձիու նազանիությամբ, այսպիսով, արագացած թափով կկորցնենք մեր վերջին դաշնակիցներից մեկին, և դեռ լավ է, եթե միարժամանակ թշնամի չվաստակենք: Մեկ էլ՝ ես նայում եմ հայերին ու հասկանում, որ մեզ Հայաստանից բաժանում են ոչ թե Մոսկվայից Երևան ուղիղ գծով 1800 կիլոմետրերը, այլ 1800 լուսային տարի: 

 
Թարգմանությունը՝ Սիրանուշ Ասատրյանի

Write a comment

Comments: 0