Ժամանակակից հունական պոեզիա

Բացակայության մթնոլորտ

1

Բոլոր ամպերը երկրին խոստովանվեցին

և նրանց տեղը թախիծն իմ գրավեց

և երբ մազերի մեջ իմ թախծեց

չապաշխարած ձեռքը

կապվեցի կարոտի հանգույցով:

2

Ժամը մոռացվեց երեկոյանալով՝

առանց հիշողության

ծառի հետ անձայն

դեպի ծովը

մոռացվեց երեկոյանալով

առանց թռիչքի

բարձրության հետ անշարժի

դեպի ծովը

երեկոյանալով

առանց սիրո

բերանի հետ անատամ

դեպի ծովը

Եվ ես՝ Խաղաղության մեջ, գայթակղվեցի:

3

Կեսօրը

և միապետական առանձնությունը նրա

և քամիների մտերմությունը նրա

և խիզախ հմայքը նրա

Ոչինչ չի գալիս, որ ոչինչ

չգնա

Բոլոր ճակատները մերկ

Եվ զգացմունքի համար մի բյուրեղապակի:

Երկրորդ բնություն

1

Ժպիտ: Արքայադուստրը ցանկաց,

որ այն ծնվի նռնենիների տոհմածառի տակ:

2

Ժամանակը արագընթաց ստվերն է թռչունների,

Իմ լայն բաց արած աչքերը նկարներիս միջի

Տերևների գերկանաչ երջանկության շուրջ

թիթեռները մեծ արկածներ են ապրում

Նաև՝ անմեղություն

Մերկանում է նրա վերջին սուտը

Քա՜ղցր արկածներ, քա՜ղցր

Կյանքը:

 

Աղբյուրը՝ https://movsisyannune.com/