Աշխարհագրություն


Երկրի միջազգային օրը Veolia ջրի հետ

Այսօր Երկրի օրն է: Այն անցկացրեցինք երկրաբանական թանգարանի և մի շարք դպրոցների աշակերտների հետ Veolia ջուր կազմակերպության Ձորաղբյուրի մասնաճյուղում: Նրանք մեզ ներկայացրեցին թե ինչով է զբաղվում իրենց կազմակերպությունը, պատմեցին, թե ինչպես են մատակարարում ջուրը, թե ինչերի միջով է այն անցնում միջև մեր ծորակներ հասնելը: Նրանք ասեցին, որ ջուրը Հայաստանում բավականին մաքուր է, և այն լրացուցիչ ֆիլտրելու կարիք չկա: Միայն 0,3-0,5 մգ/դմ3 քլոր են ավելացնում, որ պաշտպանի ջուրը կեղտաջրերի հնարավոր ներթափանցումից: Իմացանք, թե Երևանի վարչական շրջանները որտեղից են ջուր ստանում, որ կան 8 ջրաղբյուրներ, որոնք աշխատացնելու համար կազմակերպությունը չուներ պատշաճ աշխատանքային պայմաններ, ինչը խորհրդանշական է Հայաստանի բոլոր կարևոր նշանակություն ունեցող բնագիտական հիմնարկներին: Այդքան էլ լավ չէին կազմակերպել: Դասախոսության ժամանակ հիմնականում ներկայացնում էին այն տվյալները որոնք արդեն գրված էին իրենց բուկլետների վրա: Հիմնարկ տանող ճանապարհը բարեկարգ վիճակում լինելուց շատ էր հեռու, ջրաղբյուրների տարածքում էլ չունեն փակ տարածք, որտեղ կարող են նստել և անցկացնել հավաքներ: Իմ կարծիքով հատկացնել այդպիսի վատ պայմաններ կենսական նշանակություն ունեցող հիմնարկին շատ անհարգալից է ջրի նկատմամբ: Չնայած առաջացած դժվարություններին, նրանք պնդում են, որ Հայաստանի ջրամատակարարումը կլինի շատ լավ վիճակում 10 տարուց:

Վերջում կուզենայի ավելացնել մի քանի խորհուրդ.

-Խմելու ջուրն անհրաժեշտ է օգտագործել միայն կենցաղային նպատակով: Ոռոգման համար կա ոռոգման ջուր և համապատասխան կազմակերպություններ:

-Միրգն ու ըմպելիքները պետք է զովացնել ոչ թե ծորակի տակ, այլ սառնարանում:

-Հարկ է ժամանակին նորոգել ջրածոր սարքերը, քանի որ անգամ լուցկու հատիկի հաստությամբ ջրի հոսքը հանգեցնում է օրական մոտ 200 լիտր կենսարար հեղուկի կորստի: 

Read More

Կանաչապատման խնդիրը Երևանում

Աշխարհի բոլոր քաղաքներում մարդու կողմից ստեղծվում են  կանաչապատ տարածքներ, որոնք ունեն ինչպես բնապահպանական, այնպես էլ  գեղագիտական նշանակություն:  Երևանում տարեցտարի կանաչ տարածքները կրճատվում են, որոնց փոխարեն վեր են խոյանում բարձրահարկ շենքեր: Աշխարհի բոլոր երկրներում   կառուցվում են շենքեր, սակայն ոչ կանաչ տարածքների հաշվին:  Չգիտես ինչու,  Երևանում մարդիկ փորձում են օգտագործել յուրաքանչյուր քառակուսի մետր  բիզնեսի նպատակով`  կառուցելով տարատեսակ  սրճարաններ, խանութներ և այլն: «Կանաչների միություն»  ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանի կարծիքով` Երևան քաղաքը հիմնականում ընդլայնվեց  կանաչ տարածքների հաշվին, այդ իսկ  պատճառով  Երևանում կանաչապատ  տարածքների թիվն անհամեմատ  փոքր է: Թամանյանի նախագծով` Երևանը նախատեսված էր մոտավորապես 300.000 մարդու համար: Իսկապես,  300.000 մարդու համար քաղաքը շատ հարմար կլիներ, սակայն ոչ 3 մլն մարդու համար: Բնակչության աճի հետ մեկ տեղ շատանում է նաև մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը, հանքավայրերի թիվն էլ երկու տասնյակից ավելի է: Դա պետք է կոմպենսացվի կանաչ տարածքների շատացմամբ, ինչը չի արվում: Ըստ միջազգային նորմերի, յուրաքանչյուր մարդուն բաժին է հասնում 21ք/մ կանաչապատ տարածք, իսկ երևանում այդ թիվը բավականին ցածր է՝ 7,8 ք.մ: 

Բացի այդ կանաչապատմանը խոչնդոտելու բազում արհեստական պատճառներ են առաջ քաշում: Օրինակ, որ աշխատողները չեն վարձատրվում աշխատանքային ժամանակից դուրս կատարված աշխատանքի համար, որոշ շրջանների էլ կանաչապատման գումար չի հատկացվում, քանի որ նրանք ինչ որ պարտքեր ունեն, հատկացված գումարի դիմաց էլ կատարվում է անհամեմատ քիչ աշխատանք: Կամ ում է պետք նոր տնկած այգիները, եթե միևնույն է տնկելուց հետո չեն ջրում ու խնամում: Տնկում են այնպիսի ծաղիկներ, որոնց կյանքի տևողությունը շատ կարճ է, որպեսզի որոշ ժամանակ անց էլի կանաչապատման հայտ ներկայացնեն և էլի կատարեն հատկացված գումարի կեսից քչի չափով աշխատանք: 

Բացի մաքուր օդ պարգևելուց, կանաչապատման շնորհիվ Երևանում շոգ ամառները ավելի թեթև կանցնեն, քանզի մենք կքայլենք ծառերի տակով: Մարդիկ, տեսնելով գեղեցիկ կանաչ այգիներ ձեռք կբերեն սեր դեպի բնություն, կշատանա առողջ ապրելակերպով զբաղվողների թիվը: Մարդիկ սրճարաններում նստելու փոխարեն կնախնտրեն զբոսնել այգում, հետ չքաշվելով մարդաշատության պատճառով այգիներում տիրող աղմուկից: 

Այս ամենին հասնելու համար մեզնից ամենաքիչը մի բան է պահանջվում՝ չվնասել բույսերը, խնամել մեր տան, դպրոցի, աշխատավայրի շրջակայքում աճող բուսականությունը: Եվ իհարկե բույս տնկելուց ընտրել Երևանի կլիմայական պայմաններին համապատասխան բույսեր:

 

 

Աղբյուրներ՝

http://armlur.am/485905/

https://econews.am/?p=327&l=am

https://www.panorama.am/am/news/2014/06/12/green-yerevan-dream/265939

0 Comments

Հյուսիսային Բևեռը շուտով կհայտնվի… Լոնդոնում

Ընդհանրապես, մոլորակի բևեռների տեղաշարժումը գերանսովոր երևույթ չէ: Գիտնականների ընկերակցությունը ծանոթ է այդ միտումին այն պահից, երբ պարզվեց, որ Երկրագունդը կատարյալ կլոր չէ: Բացի այդ, մոլորակը փոքր ինչ տատանվում է տարածության մեջ, քանի որ պտտվում է իր առանցքի շուրջը: Սակայն Երկրի բնական տատանումները վերջին ժամանակներս գնալով ուժեղանում են: Այսպիսի եզրակացություններ են արել գիտնականները ստացված վերջին տվյալների հիման վրա: Հետազոտության մասին տեղեկությունը հայտնվեց Science Advances-ի վերջին համարում. հիմա գիտնականները համոզված են, որ տատանումների ուժգնացումը մարդկային գործունեության հետևանք է:


Հյուսիսային բևեռը դրեյֆում էր դեպի արևմուտք՝ կանադական Հուդզոնի ծոցի ուղղությամբ: Սակայն 2000թվից բևեռը սկսեց փոխել շարժման ուղղությունը և ուղևորվեց դեպի արևելք, ընդ որում՝ դրեյֆի արագությունը գերազանցում է ստանդարտը երկու անգամ:


Այժմ գիտական խմբակցությունը հավատացնում է, որ գործերի այդպիսի դրության համար պատասխանատու է զանգվածի տեղաբաշխման փոփոխությունը մոլորակի մակերևույթին:
Բայց ինչպե՞ս մոլորակի մասշտաբի հետ համեմատած այդքան փոքր մարդկային էակներին հաջողվեց այդպես էականորեն ներգործել ամբողջ մոլորակի զանգվածի վրա: Շատ պարզ. ջրի և ցամաքի վրայի սառույցի բալանսը գլոբալ տաքացման պատճառով խախտվում է: Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառցային ծածլույթի արագ ապակայունացումը այստեղ նշանակալից դեր խաղաց: Համակարգչային մոդելը ցույց է տվել, որ Հնդկական օվկիանոսի և Կասպից ծովի ջրերի մակարդակի բարձրացումը հանգեցրել է Հյուսիսային բևեռի՝ անբնական ուղղությամբ շարժվելուն: 

Գիտնականների խումբը օգտագործել է գրավիտացիոն անոմալիաների մասին տվյալները, որոնք ստացվել էին Grace արբանյակի միջոցով: Այդ տեղեկատվությունը թույլ տվեց եզրակացություն անել, որ Երկրագնդի առանցքը հատկապես զգայուն է միջին լայնություններում ջրային զանգվածի փոփոխության նկատմամբ: Տագնապ է առաջացնում ոչ թե բևեռի շարժման փաստը, այլ նրա անտարակույս փոխադարձ կապը մոլորակի կլիմայի հետ: Գիտնականները անհանգստանում են, որ գործերի այդպիսի դրությունը կարող է հանգեցնել ամբողջ Ասիայի տարածքում լիակատար երաշտի: Եվ շատ հնարավոր է՝ մեր երեխաները կլսեն հեքիաթներ Սանտայի մասին, ով ապրում է Հյուսիսային բևեռում՝ Պեկինից ոչ հեռու:
Թարգմանությունը՝ Սիրանուշ Ասատրյանի

 

0 Comments

5 օր Թբիլիսիում

Առջաին անգամ եղա Թբիլիսիում: Շատ տպավորված եմ: Լինելով մեր հարևան երկրի մայրաքաղաքում տեսա, թե ինչպես են վրացիները սիրում իրենց քաղաքը, չեն աղտոտում, պահպանել են հին Թբիլիսին և ամեն ինչ անում են տուրիզմը զարգացնելու համար: Մեզ Թբիլիսիում դիմավորեցին և ուղեկցեցին 98 դպրոցի աշակերտները: Նրանք բավականինհետաքրիր ծրագիր էին կազմել, կազմակերպել էին խաղ-վիկտորինաներ, էկո դաս, Գալակտիոն Տաբիձեի պոեզիայի երեկո, երաժշտական միջոցառումներ, սպորտային խաղեր, համերգներ, ներկայացում: Միասին շրջեցինք հին Թբիլիսիով, որը գրավիչ էր իր նեղ փողոցներով ու միջնադարյան ճարտարապետության ոճով: Այցելեցինք Թբիլիսիի ազգագրության բացօթյա թանգարան: Քայլելով թանգարանի <<փողոցներով>> պատկերացնում էինք մեզ հին Վրաստանում: Հետաքրքիր էր, թե ինչպես էին հնում վրաց տղամարդիկ չափում իրենց ուժը: Ով կբարձրացներ 136 կգ-անոց քարը և կնետեր այն ձիու վրայով, կստանար այդ ձին և իր ընտրությամբ համայնքի ամենագեղեցիկ աղջկան: Բայց ոչ ոք այդպես էլ չկարողացավ այդ քարը բարձրացնել: Միայն 2010 թ.-ին մի վրաց ծանրամարտիկ կարողացավ դա անել: 

Շատ զարմացա, երբ իմացա, որ հանրահայտ Imagine Dragons ռոք խումբը ելույթ է ունենալու Թբիլիսիում: 

Շատ ուրախ եմ, որ ծանոթացա Վրաստանի հետ:

 

Read More 0 Comments

Կենսոլորտի պահպանումը

Read More 0 Comments

Մթնոլորտ

Read More 0 Comments

Մարդը և իր թողած էկոլոգիական հետքը Երկրի վրա

Լուսանկարում ես եմ՝ Ստեփանավանի դենդրոպարկում
Լուսանկարում ես եմ՝ Ստեփանավանի դենդրոպարկում

Մարդն իր զարգացման սկզբնական շրջանում, երբ զբաղվում էր լոկ հավաքչությամբ և պարզունակ երկրագործությամբ, բնության վրա նկատելի հետք չէր թողնում: Բայց երբ հասարակությունը զարգացավ, մարդը սկսեց ակտիվորեն միջամտել բնության երևույթներին, օգտագործել բնության տարրերը և նյութական բարիքներ արտադրել: Մարդը անընդհատ վեցնում է բնությունից, և գիտակցված կամ չգիտակցված խախտում է բնական պրոցեսների հավասարակշռված ընթացքը: Այդպիսով տուժում է Երկիր մոլորակը: Էկոլոգիան գիտություն է կենդանի օրգանիզմների՝ միմյանց և շրջակա միջավայրի հետ ունեցած փոխհարաբերությունների մասին: Այն առաջացավ, որպեսզի փորձի հնարավորին կերպ կանխի մարդու վնասակար գործունեությունը Երկիր մոլորակի վրա:

Ի սկզբանե մարդն օգտվել է իրեն շրջապատող բնությունից, օգտագործել է բնության ուժերն ու բարիքները հանուն իր գոյատևման ու բարօրության:

Որսի է գնացել, զբաղվել է հողմշակմամբ և գյուղատնտեսությամբ, արդյունահանել է մետաղներ և քարեր: Մարդը բնության ռեսուրսները օգտագործում է ոչ ռացիոնալ: Մարդը բնությունից վերցնում է չափից շատ, մշակման ենթարկում դրանք և դարձնում լրիվ ուրիշ նյութեր, որոց մեծ մասը չի օգտագործվում: Այդպես առաջանում են բազմաթիվ թափոններ, որոնք վնասում են նյութերի բնական շրջապտույտին: Գործարանների արտանետած ծխից աղտոտվում է մթնոլորտը: Չափից շատ անտառներ են հատվում: Աղտոտվում են ջրերը, թունավորվում կենդանիները: Եվ այդ ամենը վերջ ի վերջո անդրադառնում է մարդու վրա, որովհետև մարդու սնուցման աղբյուրը բնությունն է: Աղտոտելով բնությունը, աղտոտում ենք նաև մեզ: Այնպես որ ամեն ինչ պետք է անենք, որ ձեռբազատվենք մեր աղտոտված միջավայրից:

Մարդու միջամտությունը բնության վրա կառավարելը շատ դժվար է: Ամեն մեկը մտածում է միայն իր մասին: Գնում է չափից շատ սնունդ, որը չի օգտագործվում և թափվում է: Կառուցում է արդյունաբերական գործարաններ փող վաստակելու համար՝ օգտագործում է չափից շատ բնական ռեսուրսներ և գործարաննրի արտանետումներով աղտոտում է մթնոլորտը: Բնության գրկում հանգստանալիս աղբի թափոնը թողնում է գետնին: Էլ չեմ ասում պլաստիկ շշերի և տոպրակների մասին: Դրանք կարելի է տեսնել ամենուրեք:

Մարդիկ հենց իրենք պիտի գիտակցեն, որ սխալ են անում: Երեխաներին փոքր տարիքից պետք է սովորեցնել բնությունը պահպանել: Պետք է ինչքան հնարավոր է շատ կազմակերպել բնապահպանական ակցիաներ, ծառատունկեր, աղբահավաքներ և այլն: Եթե ամեն մեկը հետևի ինքը իրեն, ապա շատ բան կարող է փոխվել դեպի լավը:

Եթե ամեն ինչ շարունակվի այնպես ինչպես հիմա է, ապա բնականաբար մեզ լավ ապագա չի սպասվում: Բնույունը կշարունակի աղտոտվել: Այն աղտոտված սնունդը, որ մենք ուտում ենք և այն օդը որ մենք շնչում ենք, կարող են առաջացնել բազմաթիվ հիվանդություններ և դրանք կանդրադառնան ապագա սերունդների վրա: Երեխաները կսկսեն ծնվել հիվանդություններով և արատներով, կյանքի տևողությունը կկարճանա, կշատանան հիվանդությունները, մարդը կդառնա ֆիզիկապես ավելի թույլ: Եվ վերջ ի վերջո մի օր Երկրի ռեսուրսները կսպառվեն: Ախտոտված օդը կարող է պատճառ դառնալ կտրուկ եղանակային փոփոխությունների, ապագայում կարող է լինել գլոբալ տաքացում: Մի խոսքով, եթե այսպես շարունակենք հաստատ լավ ապագա չենք ունենա: Եթե ամեն մարդ հետևի իրեն, ապա բավականին առջընթաց կարող է լինել: Օրինակ եթե մարդիկ միահամուռ սկսեն չօգտագործել պոլիէթիլենային տոպրակներ, դրանց պահանջարկը կվերանա, գործարանները կդադարեն արտադրել տոպրակներ, և դրանով կպակասի և մթնոլորտ արտանետված գործարանային ծուխը, և աղտոտվածությունը: Այնպես որ, կոչ եմ անում բոլոր մարդկանց լինել ավելի խնայող և աշխատել հնարավորինս չաղտոտել բնությունը: Մենք պետք է լինենք բնության մի մասնիկ և օգնենք նրան, այլ ոչ թե բնության թշնամին, չէ՞ որ բնությունը այդքան բան է անում մեզ համար...

 

Սիրանուշ Ասատրյան, 10-րդ դասարան

0 Comments

Վառելիքաէներգետիկ համալիր

Վառելիքաէներգետիկ համալիրն այն հիմքն է, որի վրա ներկայումս զարգանում է յուրաքանչյուր երկրի տնտեսությունը: Այն ապահովում է տնտեսության բոլոր ճյուղերի և բնակչության՝ վառելիքի ու էլեկտրաէներգիայի պահանջարկը:

 

Մեր հանրապետության տարածքում արդյունաբերական նշանակություն ունեցող վառելիքի պաշարներ դեռևս չեն հայտնաբերված, չունենք զարգացմանը նպաստող բնական նախադրյալներ: Շարունակվում են հետազոտական աշխատանքներն այդ բնագավառում, քանի որ, երկրաբանական օրինաչափություններից ելնելով, ենթադրվում է, որ այնուհանդերձ, այստեղ պետք է լինեն հանքային վառելիքի պաշարներ: 

Հայաստանի Հանրապետության վառելիքի պահանջը մինչև հիմա հայտնաբերված հանքավայրերից ստացված  հանքանյութերով անհնար է բավարարել: 

Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված են աննշան քանակությամբ ցածրորակ ածխի(գորշ) պաշարներ, որոնք սակայն արդյունաբերական կարևոր նշանակություն չեն կարող ունենալ: 

Քարածխի այստեղ հայտնաբերված հանքավայրերից համեմատաբար նշանակալից են Ջերմանիսի (Արարատի տարածաշրջանում), Ջաջուռի (Ախուրյանի տարածաշրջանում), Դիլիջանի և Իջևանի հանքավայրերը:

Մասնավորապես հանրապետության էներգետիկական ճգնաժամի առավել ժամանակաշրջանում՝ 1995 թ., Ջաջուռի հանքավայրում արդյունահանվել է 25 հազար տոննա գորշ ածուխ, որը որպես վառելիք վաճառվել է անհատ քաղաքացիներին, իսկ մի մասն էլ բաշխվել մանկապարտեզներին ու դպրոցներին:

Հանրապետության տարածքում հայտնաբերված վառելիքի պաշարներից համեմատաբար հետաքրքրություն է ներկայացնում տորֆը՝ գրանցված է տորֆի 60 հանքավայր, որոնցից հետախուզված է 16-ը: Տորֆի համեմատաբար նշանակալից հանքավայրեր կան Լոռու մարզում (Տաշիրի, Ստեփանավանի, Գուգարքի տարածաշրջաններում), Գեղարքունիքի մարզում (Վարդենիսի տարածաշրջանում):

Սկսած 1920-ական թվականների սկզբներից տարեցտարի աճող մեծ քանակությամբ նավթամթերք, քարածուխ, իսկ հետագայում նաև բնական այրվող գազ է ներմուծվել դրսից: Մասնավորապես, նավթ ներմուծվել էր Ադրբեջանից և Ռուսաստանից, քարածուխ՝ Ռուսաստանից և Ուկրաինայից, բանական գազ՝ սկզբում Ադրբեջանից ու Իրանից, իսկ հետո Ռուսաստանից , Թուրքմենիայից: Այժմ նավթ, նավթամթերք և բնական գազ հիմնականում ներմուծվում է Ռուսաստանից: 

ՀՀ էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում առաջատարը ջերմային էներգետիկան է: Ջրային և ատոմային էներգետիկաները գրեթե հավասարաչափ են ներկայացված: Սակայն ջրային էներգետիկան միակն է, որ կախված չէ ներմուծվող էներգակիրներից և կարող է աշխատել նույնիսկ տրանսպորտային լիակատար շրջափակման պայմաններում: 

Հայաստանում համեմատաբար խոշոր ջրէկ-ներ կասկադի ձևով կառուցվել են Հրազդան և Որոտան գետերի վրա: 

 

Հայաստանում կա 4 տեսակի էլեկտրակայաններ՝

Ջրային-130-ից ավելի կայան (գումարային հզորությունը՝ 1,19մլն կՎտ)

Ջերմային- 3 կայան (գումարային հզորությունը՝ 1,91 մլն կՎտ)

Ատոմային-1 կայան Մեծամորում (հզորությունը՝ 0,82մլն կՎտ)

Հողմային- հզորությունը (հզորությունը 4հազ. կՎտ)

 

Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կՎտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է  տարեկան 1850 կՎՏԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով): 

 

Վառելիքաէներգետիկ սահմանափակ պաշարներ ունեցող ԽՍՀՄ-ի հարավային շրջաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը իրականացվել է ջերմաֆիկացման բազայի վրա: Այդ պատճառով, Հայաստանի արդյունաբերական էներգատար կենտրոններում սկսվեց ջերմաէլեկտրակենտրոնների կառուցումը. 1960թ.՝ Երեւանում, 1961թ.՝ Վանաձորում, 1963թ.՝ Հրազդանում: Երեւանի ջէկի (Երջէկ) նախագծման մանրակրկիտ տեխնիկական առաջադրանքը պատրաստվել է դեռեւս 1959թ.:  1970 թ. դեկտեմբերին գործարկվել է Որոտանի հէկ-երի համակարգի առաջնեկը՝ Տաթև ՀԷԿ-ը, 1978թ-ին Շամբ, իսկ 1989 թ-ին՝ Սպանդարյան ՀԷԿ-երը

 

Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունն ու տնտեսության այլ ճյուղերը

 

Նավթամթերքները մեծ չափերով օգտագործվում են էներգետիկ տնտեսության մեջ (մազութը), տրանսպորտի ճյուղերում (բենզին և դիզելային վառելիք), մեքենաշինության տարբեր բնագավառներում (քսայուղեր):

Բնական գազը հիմնականում օգտագործվում է էլեկտրաէներգետիկ տնտեսության մեջ և կենցաղում: 

 

Վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման հեռանկարը

 

 Ներկայումս էլեկտրաէներգիայի ներքին պահանջարկը բավարարվում է լիովին: Զգալի քանակությամբ էլեկտրաէներգիա մեր հանրապետությունը բարձր հաղորդման էլեկտրալարման գծորեվ մատակարարում է Իրանին, Վրաստանին և ԼՂՀ-ին:

Ապագայում ևս Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկան հիմնվելու է ատոմային, ջերմային (գազով աշխատող) և ջրէկ-ների վրա:

Նախատեսվում է մոտակա ժամանակաշրջանում բնական գազ ներմուծել նաև Իրանից: Արդեն սկսված է Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը:

Մեջամորի գործող աէկ-ը, որն աշխատում է հնացած սխեմայով և վտանգավոր է, նախատեսվում է փակել և կառուցել նոր, կատարելագործված և ավելի հզոր ատոմակայան: Նախատեսվում է առաջիկայում կառուցել Մեղրու (Արաքս գետի վրա,Իրանի հետ համատեղ) և Շնողի ջրէկները:

Ծավալուն աշխատանքներ են տարվում փոքր գետերի էներգառեսուրսների և այսպես կոչված ոչ ավանդական էներգետիկ աղբյուրների (արևի, քամու, Երկրի ընդերքի) օգտագործման ուղղությամբ: Արդեն գործում են քամու (Պուշկինի լեռնանցք) և արևի էներգիայով աշխատող առաջին փոքր հզորության էլեկտրակայանները:

Պաշարաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ  Հայաստանում քամու էներգիայի օգտագործումն ունի մեծ  հեռանկար և Հայաստանն ունի հողմաէներգետիկայի բավականին զգալի պաշարներ, որոնց տնտեսապես հիմնավորված պոտենցիալը գնահատվում է մոտ 1.26մլրդ. կվտժ:

Ելնելով ապագայում կատարվող վերոնշյալ քայլերից կարելի է ասել, որ Հայաստանում վառելիքաէներգետիկայի հեռանկարը բավականին լավ վիճակում է լինելու:

Քանի որ մենք չունենք շատ հանքային ռեսուրսներ, իմ կարծիքով Հայաստանում շատ պետք է օգտագործվեն բնական էներգիայի աղբյուրները՝ արևը, քամին: Օգտագործելով էներգիայի այդ աղբյուները բնությանը վնաս չի հասցվի, բացի այդ դրանք անսպառ են: Նոր տեխնոլոգիաները օգտագործվելով պետք է բարձրացնել դրանց արդյունավետությունը: 

 

Աղբյուրներ՝

http://www.minenergy.am/page/445

http://www.minenergy.am/page/450

http://www.minenergy.am/page/453

https://www.e-gov.am/u_files/file/decrees/arc_voroshum/12/MAR50-14_1.pdf

http://gradaran.mskh.am/sites/default/files/Untitled_39.pdf

https://www.docdroid.net/JY8gz9A/-.pdf.html

http://armef.com/hy/news/meknabanutyun/article_1382541225/

 

 

Սիրանուշ Ասատրյան, 9-1 դասարան, siranush.jimdo.com, 2016

1 Comments

Հետաքրքիր փաստեր Կանադայի մասին

Read More 2 Comments

Գերմանիայի տեսարժան վայրերը

Read More 1 Comments

Հետաքրքիր փաստեր Վիետնամի մասին

Read More 0 Comments

Հետաքրքիր փաստեր Իրանի մասին

  1. Հին ժամանակներում Իրանը կոչվել է Պարսկաստան:
  2. Եթե տղամարդիկ իրենց կյանքի ընթացքում չեն ամուսնանում, ապա կոչվում են նա-մարդ, որը թարգմանաբար նշանակում է <<չտղամարդ>>:
  3. Իրանի բնակիչները չեն սիրում իրենց տներում ունենալ աթոռներ և սեղաններ: Նրանք ուտելու ժամանակ նստում են գետնին, բարձիկների վրա:
  4. Իրանի բնակիչներին արգելված է կրել վզնոցներ: 
  5. Կանանց արգելված է դիտել սպորտային խաղեր:
  6. Իրանը այն քիչ թվով երկրներից է, որը քամին օգտագործում է որպես էներգիա ստանալու միջոց:
  7. Իրանի կատուները համարվում են աշխարհի ամենահին կատվազգիներից: 
2 Comments

Հայերը Թուրքիայում

Download
Հայերը Թուրքիայում.pptx
Microsoft Power Point Presentation 687.3 KB
0 Comments

Վրաստանի տեսարժան վայրերը

Read More 0 Comments

Հարավային Եվրոպա

  1. Նշել Հվ Եվրոպայի տնտեսության ընդհանուր և տարբերիչ գծերը


տարբերիչ- Իսպանիան և Պորտուգալիան եղել են աշխարհի խոշոր գաղութատեր երկրներ, ինչի շնորհիվ կուտակել են ազգային մեծ հարստություն: Բայց, ի տարբերություն եվրոպական այլ երկրների, դա չեն ծառայեցրել տնտեսական զարգացման նպատակին և շարունակել են մնալ Եվրոպայի համեմատաբար թույլ զարգացած երկրներ: Միայն Իսպանիան է աչքի ընկնում նաև արդյունաբերության արդյունահանող ճյուղերով: Ընդերքը հարուստ չէ օգտակար հանածոներով: Անասնապահության դերը մեծ չէ:

ընդհանուր- զարգացած է մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, գյուղատնտեսությունը: Զարգացած են տրանսպորտի բոլոր ճյուղերը:


  1. Թվարկել տնտեսության զարգացմանը նպաստող բնական և տնտեսական նախադրյալները:


Կլիման մեղմ է և բարենպաստ արևադարձային բույսերի համար: Շատերի հայրենիքն հենց այս տարածաշրջանն է (Ձիթապտուղ, խաղող, թուզ, ցիտրուսներ և այլն): Ծովերի տաք ջրերը, ավազոտ լողափերը. գեղատեսիլ լեռնային լանդշաֆտները, հանքային ջրերը և բարենպաստ կլիման նպաստել են Հարավային Եվրոպայի աշխարհի զբոսաշրջության և հանգստի խոշորագույն շրջան դառնալուն: Արդյունաբերության կառուցվածքում գերակշռում են մշակող ճյուղերը (նավթավերամշակում, մետաղաձուլություն, մեքենաշինություն): Հարուստ է տարբեր վառելիքներով, ունի շատ նավթավերամշակման ձեռնարկություններ:


  1. Նկարագրել գյուղատնտեսության զարգացման մակարդակն ու առավել զարգացած ճյուղերը:


Բնակլիմայական պայմանների բազմազանությունը նպաստում է բազմաճյուղ գյուղատնտեսության զարգացմանը, սակայն իր զարգացման ընդհանուր մակարդակով զիջում է Արևմտյան Եվրոպային:

Առավել զարգացած ճյուղը բուսաբուծությունն է:


  1. Գնահատել Միջերկրական ծովի դերը Հվ Եվորպայի տնտեսության զարգացման գործում:


Միջերկրական ծովն առանձնահատուկ տեղ է գրավում միջազգային առևտրատնտեսական կապերի համակարգում: Նրան բաժին է ընկնում Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի և Ասիայի միջև ծովային բեռնափոխադրումների մեծագույն մասը: Զբոսաշրջության զարգացումը սերտորեն կապված է Միջերկրական ծովի հետ: Տարվա բոլոր եղանակներին, հատկապես ամռանն ու աշնանը, հարյուրավոր տուրիստան նավերի երկրից երկիր են տեղափոխում միլիոնավոր զբոսաշրջիկների:

2 Comments

Հյուսիսային Եվրոպա

Աղյուսակ 1.Հյուսիսային Եվրոպայի երկրները ըստ պետական կառավարման ձևի


Սահմանադրական միապետություն

Նախագահական հանրապետություն

Մեծ Բրիտանիա

Ֆինլանդիա

Շվեդիա

Էստոնիա

Նորվեգիա

Իռլանդիա

Դանիա

Իսլանդիա, Լատվիա, Լիտվա


Աղյուսակ 2. Հյուսիսային Եվրոպայի հանքայի ռեսուրսները


Երկրի անվանումը

Օգտակար հանածո

Մեծ Բրիտանիա, նորվեգիա

Նավթ, բնական գազ

Մեծ Բրիտանիա

Ածուխ

Շվեդիա

Երկաթ

Շվեդիա, Ֆինլանդիա, Նորվեգիա

Գունավոր մետաղներ

Շվեդիա, Ֆինլանդիա, բալթյան երկրներ

Տորֆ, այրվող թերթաքարեր, սաթ

0 Comments

Հարավարևմտյան Ասիա. խաչբառ

Խաչբառի հեղինակ Սիրանուշ Ասատրյան:

Read More 1 Comments

Իսպանիայի տեսարժան վայրերը

Read More 0 Comments

Մեծ Բրիտանիա

Մայրաքաղաք՝ Լոնդոն

Բնակչության թիվը՝ 58 միլիոն

Պետական լեզուն՝ անգլերեն

Սահմանադրական միապետություն, միապետ- Էլիզաբեթ II

Բնակչության հիմնական կազմը-Բրիտանացիներ (75 %)

Տարածք-244 հազար կմ²

Read More 0 Comments

Путешествие в Париж

Read More 0 Comments

Հետաքրքիր փաստեր Արևմտյան Եվրոպայի երկրների մասին

Գերմանիա

 

  1. Քյոլնի բնակիչները ասում էին, որ նրանք ունեն 5-եղանակ: Պարզ է, որ դա Դիմակահանդեսն է, որը սկսվում է ժամը 11ին 11-ին և 11-րդ րոպեին: Բացի այդ կան տոներ, որոնք տևում են մինչև 2 շաբաթ:
  2. Ապտակի համար տուգանքը 500 եվրո է:
  3. Գերմանիայում հանցագործությունների 80%- ը օտարերկրացիներն են անում:
  4. Եթե դուք պարտքեր եք կուտակել անգամ կես միլիոն, ձեզ պետք է հայտարարել սննկացման մասին, ձեզ կպարտադրեն գտնել մշտական աշխատանք, ստանալ 10 հազար եվրո և 10 տարի հետո դուք կվերադարձնեք այդ կուտակված պարտքը:
  5. Գերմանիայում ամեն ինչի նորոգումը այնքան թանկ է, որ ավելի լավ է նորը գնես:
  6. Գերմանուհիները մինչև վերջերս չէին օգտագործում կոսմետիկա: Զբոսաշրջիկները իրենց գեղեցիկ կոսմետիկայով լի դեմքերով, որ անցան, դրանից հետո նրանք էլ էին այդպես դիմահարդարվում, որպեսզի չդառնաին Եվրոպայի տգեղները:
Read More 2 Comments

Եվրոպա

Տարածքը՝ (ներառյալ կղզիները)՝ 10.507 հզ. կմ2
Կղզիների տարածքը՝ 730 հզ. կմ2
Ափագիծը՝ 38 հզ. կմ
Միջին բարձրությունը՝ 340 մ
Ամենաբարձր կետը` Մոնբլան լեռնագագաթ՝ 4.807 մ
Ամենացածր կետը` Մերձկասպյան իջվածք՝ -28 մ
Ամենաերկար գետը` Վոլգա` 3.531 կմ
Ամենամեծ լիճը` Լադոգա` 8.135 կմ2
Ամենամեծ կղզին` Մեծ Բրիտանիա` 229,885 հզ. կմ2
Պետությունների թիվը՝ 46
Ամենամեծ պետությունը՝
Ռուսաստան (տարածքի 23 %-ը գտնվում է Եվրոպայում)՝ 17.098,2 հզ. կմ2
Ամենափոքր պետությունը՝ Վատիկան՝ 0,44 կմ2
Ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը՝ Գերմանիա՝ 82,7 մլն
Ամենախոշոր քաղաքը՝  Մոսկվա՝  12,2 մլն
Բնակչության ընդհանուր թիվը՝ 727 մլն
Read More 1 Comments

Բուսաբուծության քարտեզ

Read More 0 Comments

Ֆրանիա. գյուղատնտեսություն

Read More 0 Comments