Կնունքի ծեսը

 

Հայկական եկեղեցու կարգի համաձայն՝ ծննդկանը, նորածինը և տատմերը մաքրված ու հալալված էին համարվում երեխայի մկրտությունից հետո միայն: Այս կարգն այն աստիճան էր արմատավորված ժողովրդի մեջ, որ չմկրտված նորածին երեխայի մահանալու դեպքում նրան թաղում էին ոչ թե համայնքի կամ տոհմական գերեզմանոցում, այլ դրանից յոթ քայլ հեռու: Այդ ննջեցյալների համար նույնիսկ թաղման արարողություն կամ որևէ աղոթք չէր արվում, այլ անձայն, երբեմն էլ գաղտնի էին թաղում: Մկրտության ծեսով, փաստորեն, հասարակությունը նորածին անհատին իրավական ուժ էր տալիս, իր մեջ էր առնում աշխարհ եկած նոր անդամին: Երեխայի կնունքը տեղի էր ունենում ծննդյան յոթերորդ օրը լրանալուց հետո` ութերորդ օրը, եկեղեցում կամ տանը, տոհմական քավորի, մայրապետի, ազգականների ու այլ հանդիսականների ներկայությամբ: Երեխային եկեղեցի մկրտության տանելիս տանողների հետևից մոր բարձի տակ պահած չարխափան գլուխ սոխեր էին շպրտում, ասելով. «Առ ծանրությունդ, տուր թեթևությունդ»: Ճանապարհին նորամանուկին չարքերից ազատ պահելու միտումով նաև հաց էին վերցնում, որը եկեղեցում բաժանում էին աղքատներին` երեխայի ապագա բախտավորության ակնկալիքով: Այդ միջոցին երկաթե շամփուրից անբաժան ծննդկանը նորածնի աղջիկ լինելու դեպքում տանը գուլպա էր հյուսում, իսկ տղա լինելու դեպքում գիրք էր կարդում կամ թերթում` նրանց ապագայում այդ շնորհքները հաղորդելու հավատքով: Եկեղեցում մանկանը կնքում էին բեմի ձախ կողմում գտնվող հատուկ ավազանում, իսկ տանը` թոնրի կամ թվեքի շուրջը, մեռոնաջրով լցված անգանակում` (հացի փայտե տաշտ): Տանը հիմնականում մահամերձ նորածնի կնունքն էին անում: Կնունքի արարողության ավարտին նորածնի մայրը ծնկաչոք մոտենում էր քավորին, խոնարհվում նրա ոտքերի առջև, համբուրում դրանք ու բալուլը վեցնում: Պսակի քավորն էր ընտրվում կնքաքավոր: Երբեմն, քավորի բացակայության դեպքում, երեխային կնքում էին ալյուրի մաղի վրա, որը փոխարինում էր քավորին, «քավորություն էր անում»: Հայոց կենցաղում հարստության, լիության, ունևորության հիմնական չափանիշը հացահատիկն ու դրանից ստացվող սննդամթերքներն էին համարվում: Բնականաբար, անընդհատ գործող ալյուրի մաղը ևս դիտվում էր որպես առատության և սրբության խորհրդանշան: Ուստի պատահական չէր քավորին ալյուրի մաղով փոխարինելու սովորույթը: Մանկանը քավորի թևերի փոխարեն դնում էին ալյուրի մաղի վրա: 

 

Հարսանեկան ծեսը 

 

Հարսանիքն հայերը նշում են մեծ շուքով: Հայկական հարսանեկան ավան-դույթներում մեծ տեղ են գրավում խնամախոսությունը, նշանադրությունը և բուն հարսանեկան հանդիսությունը: Սովորաբար հյուրերը շատ են լինում: Կարևորվում է հատկապես կնքահոր և կնքամոր ներկայությունը, որոնք, որպես կանոն, լինում են ընտանիքին շատ մոտ և հարազատ մարդիկ. Քավորությունը միշտ առաջնային է եղել հայերի համար ոչ միայն հարսանիքի, այև մկրտության և այլ ծեսերի ժամանակ: Հայկական ավանդական ընտանիքում ծնողները փորձում էին որքան հնարավոր է շուտ ամուսնացնել իրենց զավակներին: Քիչ չեն նաև դեպքերը, երբ աղջիկներն իրենք են իրենց ընտրությունն անում, և նրանց ընտրությունը ընտանիքի կողմից հարգանքի է արժանանում: Ավանդույթի համաձայն ընտանիքի կրտսերը չէր կարող ավագ եղբորից կամ քրոջից շուտ ամուսնանալ: Հայկական իրականության մեջ կային մի շարք արգելքներ՝ սահմանված եկեղեցու կողմից և արմատացած հենց ընտանիք-ներում. արգելվում էր արյունակից հարազատների ամուսնությունը: Կար այսպիսի մի արտահայտություն – հինգ և անգամ յոթ պորտ այն կողմ, այսինքն՝ չէր կարելի ամուսնանալ յոթը սերունդը չլրացած անձի հետ, որովհետև վերջինս համարվում էր արյունակից: Այսօր էլ Հայաստանի տարբեր մարզերում «մտերիմ բարեկամ» հասկացությունը գործում է չորսից յոթ սերունդ: Արգելվում էր նաև երկու հարազատ եղբայրների ամուսնությունը երկու հարազատ քույրերի հետ: Ամուսնության համար խիստ արգելք էր համարվում արհեստական խնամիությունը: Քավորն ընտանիքին հաճախ շատ ավելի հարազատ էր դիտվում, քան արյունակից բարեկամը, այդ իսկ պատճառով արգելվում էր ամուսնությունը ոչ միայ քավորի ընդանիքի, այլև նրա հետնորդների հետ: Էթնիկապես խառն ամուսնություններ, հատկապես քիչ հայ բնակչությամբ շրջաններում, գրեթե հայտնի չեն: Խիստ բացասական վերաբերմունքի էր արժանանում հատկապես հայերի ամուսնությունը մահմեդականների հետ:

Հին Հայկական հարսանեկան ավանդույթները գալիս են դեռ ուրարտական ժամանակաշրջանից: Ինչպես հայերենը՝ ավանդույթները նույնպես կրել են քաղաքական, կրոնական և ժամանակային փոփոխություններ, և եթե դիտարկենք, թե ինչքան է փոխվել հայի լեզվամտածողությունը, միանշանակ կնկատենք ամեն երկհնչյունի, ստորակետի և նոտայի կողքին փոխված կամ զարգացած սովորույթը: Զուտ համակարգային՝ մարդաշատության, ավանդական հստակ դասակարգված գործողություններով և ավանդույթների հանդեպ հարգալից դրսևորումների տեսանկյունից, հայկական հարսանիքը փոքր-ինչ նման է շոտլանդական, նորվեգական և դանիական հարսանեկան արարողություններին: Հին հարսանեկան արարողության մեջ կարևորվում էր հատկապես կնքահոր և կնքամոր ներկայությունը, որոնք, որպես կանոն, լինում էին ընտանիքին շատ մոտ կանգնած և հարազատ մարդիկ. Քավորությունը միշտ առաջնային է եղել հայերի համար ոչ միայն հարսանիքի, այլև մկրտության և այլ ծեսերի ժամանակ: Հայկական ավանդական ընտանիքում ծնողները փորձում էին որքան հնարավոր է շուտ ամուսնացնել իրենց զավակներին: Քիչ չէին նաև դեպքերը, երբ աղջիկներն իրենք էին իրենց ընտրությունն անում: Ավանդույթի համաձայն, ընտանիքի կրտսեր զավակը չէր կարող ավագ եղբորից կամ քրոջից շուտ ամուսնանալ: Հայկական իրականության մեջ կային մի շարք արգելքներ՝ սահմանված եկեղեցու կողմից և արմատավորված հենց ընտանիք-ներում. արգելվում էր արյունակից հարազատների ամուսնությունը: Նաև չէր կարելի ամուսնանալ յոթը սերունդը չլրացած անձի հետ, որովհետև վերջինս համարվում էր արյունակից: Այս բոլոր ավանդույթները այսօր էլ մեծամասամբ գործում են, տարածված են և չեն մոռացվում հայերի կողմից: Հայաստանի տարբեր մարզերում «մտերիմ բարեկամ» հասկացությունը գործում է չորսից յոթ սերունդ: Արգելվում էր նաև երկու հարազատ եղբայրների ամուսնությունը երկու հարազատ քույրերի հետ: Հնում ամուսնության համար խիստ արգելք էր համարվում արհեստական, շինծու խնամիությունը: Քավորն ընտանիքին հաճախ շատ ավելի հարազատ էր դիտվում, քան արյունակից բարեկամը: Այդ իսկ պատճառով արգելվում էր ամուսնությունը ոչ միայ քավորի ընտանիքի, այլև նրա ժառանգորդների հետ:Հատկապես բացասական վերաբերմունքի էր արժանանում հայերի ամուսնությունը օտարազգիների, մասնավորապես այլ կրոն դավանող անձանց հետ: Դա իհարկե պայմանավորված էր քրիստոնեական ավանդապաշտությամբ և ազգայնականությամբ, պատվով և զուտ սկզբունքնեով:

 

Ցեղասպանության ներգործությունը սերունդների վրա

 

Անհատի հոգեցնցումը անհատով չի սահմանափակվում, փոխանցվում է ընտանիքիանդամներին, շրջապատին: Իսկ եթե մի ամբողջ ժողովուրդ է հոգեցնցման ենթարկվում,ցավն ու տառապանքը անցնում են սերնդից սերունդ` հաճախ արտահայտվում վրեժիպոռթկումով: Այդ պատճառով ցեղասպանության երրորդ սերնդից շատերը չենկարողանում թոթափել ցավը, տխրությունը, զայրույթը: Նրանք հանցավոր զգացողությունեն ունենում, երբ իրենց հարազատները պատմում են ցեղասպանության դառնություններիմասին: Եվ այդ ամենը նրանց կողմից ուղեկցվում է արդարության և վրեժի պայքարով:Սերնդից սերունդ հաղորդվող պատմական հիշողությունը ցեղասպանությանիրադարձությունների մասին իր հետքն է թողնում ժողովրդի գիտակցականի ևանգիտակցականի ոլորտներում, որը նրան դարձնում է դյուրազգաց սեփական ազգայինարժանապատվության նկատմամբ ամեն մի ոտնձգության, իր իրավունքների ամեն միոտնահարման հանդեպ։ Միաժամանակ ժողովրդի պատմական հիշողությունը,մասնավորապես կապված հայերի ցեղասպանության իրադարձությունների հետ,նպաստեց հայերի ազգային համախմբման գործընթացին, իրենց ինքնությունըպահպանելու, սոցիալ-տնտեսական ոլորտներում և հոգևոր կյանքում վերականգնման ուինքնահաստատման հասնելու նրանց ձգտմանը, ինչը հատկապես դրսևորվեց Արցախյան պատերազմի ժամանակ:

Մարդկային կարեկցանքը, բարոյական ու նյութական օգնությունը, հայանպաստելույթները, միջազգային օրենսդրության նորմերի գործադրումը թուրք ջարդարարներինկատմամբ ոչ միայն մարդասիրական զգացմունքների դրսևորում էին, այլև նպաստեցինհայերի գիտակցության մեջ այն համոզմունքի ձևավորմանը, որ հայ ժողովրդիճակատագիրը, Հայկական հարցը պետք Է պահել միջազգային հարաբերություններիոլորտում, պետք է գտնել արդարացի լուծում:

Ամբողջական նյութը ցեղասպանության մասին՝ այստեղ:

Ռոք 

Ռոք երաժշտություն, հանրամատչելի երաժշտության ժանր, որի գործիքավորումը սովորաբար ներառում է էլեկտրական կիթառ, բաս կիթառ և հարվածային գործիքներ։ Ռոք երաժշտությունը ծագում է 1940-ականների և 1950-ականների ռոքնռոլից և ռոքաբիլլիից, որոնք ձևավորվել են բլյուզի, քանթրի երաժշտության և այլ ուղղությունների ազդեցության տակ։

Ալտերնատիվ ռոք, ժամանակակից երաժշտության մեջ մի տերմին է, որով հասկացվում են ռոք-երաժշտության ոչ ավանդական տարբեր ուղղվածություններ։

Էմո, հարդքոր-երաժշտության հատուկ ոճ։ Էմո երաժշտությունը բնութագրվում է ձայնի միջոցով ուժեղ էմոցիոնալ ապրումների փոխանցմամբ, որն ուղեկցվում է քաոտիկ կամ ընդհանրապես բացակայող երաժշտական բաղադրիչով։ Վոկալը երբեմն իր մեջ է ներառում ճչոցներ, հառաչանքներ, շշունջ, մռնչոց։

Էքսպերիմենտալ ռոք կատարողները կարող են անհատականացնել երաժշտությունը անհայտ ժամանակի ընթացքում, գործիքային ձայներով, ոչ սովորական հարմոնիայով, ստեղծագործական ոճով, բառային տեխնիկայով, այլ ժանրերի հատկանիշներով, երգելու ոճերով, գործիքային ոճերով, գործիքային էֆեկտներով, էքսպերիմենտալ երաժշտական գործիքներով։ Էքսպերիմենտալ ռոքը կարող է ներառել երկարացված տեխնիկաներ, պատրաստված գործիքներ, ոչ արևմտյան երաժշտական ավանդույթներ։

 Հարդ ռոքը համարվում է ավելի ծանր, քան մինչ այդ հայտնի ռոք երաժշտությունը։ Դրան բնորոշ է Էլեկտրակիթառների, բասս կիթառի, հարվածայինների, դաշնամուրի և ստեղնաշարային գործիքների առատ օգտագործումը։ Ծանրությունը, մասնավորապես, ստացվում է էլեկտրոկիթառի առանձնահատուկ հնչողության (օրինակ՝ այնպիսի էֆֆեկտների, ինչպիսին են դիստորշնը և օվերդրայվը) և ռիթմ-սեկցիայի աշխատանքի շնորհիվ։

Սոֆթ ռոքը ձգտում է հասնել ավելի մեղմ, ականջի համար հաճելի երաժշտության, որպեսզի այն լսելու համար հաճելի լինի (վարելիս կամ աշխատանքի ժամանակ)։

Հևի մետալը վերջնականապես ձևավորվել է 1970-ական թվականների վերջին՝ բրիտանական հևի մետալի նոր ալիքի հայտնվելով։ Ժամանակակից հևի մետալի համար բնորոշ են՝ միջին կամ արագացված տեմպ, զգալի ագրեսսիա, սոլո-կիթառահարի կենտրոնական դերը, երկարատև և ճկուն կիթառային սոլոներ, բարձր վոկալ։

 Ինդի ռոք արտիստները հայտնի են նրանով, որ իրենք են տնօրինում սեփական երաժշտությունն ու կարիերան՝ թողարկելով ալբոմներ անկախ ձայնագրման լեյբլներում (հաճախ հենց սեփական լեյբլներում) և ճանաչում ստանալով շրջագայելու, սովորական մարդկանց միջոցով գովազդվելու, անկախ կամ քոլեջ ռադիոների եթերում պտտվելու և վերջին տարիներին նաև ինտերնետային պրոմո-արշավների միջոցով։

Փոսթ-գրանջը, ալտերնատիվ ռոքի և հարդ ռոքի ենթաժանրն է, որը ձևավորվել է 1990-ականների կեսերին՝ օգտագործելով էսթետիկ գրանջը, սակայն հանրությանն ավելի ընդունելի հնչողությամբ։ Շատ փոսթ-գրանջ խմբեր հետագայում սկսում են ստեղծագործել փոփ ռոք, փոփ-փանկ և ալտերնատիվ մետալ ժանրերում։

Պրոգրեսիվ ռոքը սկսեց լայն տարածում գտնել այն ժամանակ, երբ բազմաթիվ ռոքերներ հիասթափվեցին խաղաղության և սիրո շարժումից։ Պրոգրեսիվ ռոքը օտարեց 60-ականների փոփ երաժշտության ժպիտն ու արևը և անցում կատարեց ավելի խորը, փիլիսոփայական, մութ և նույնիսկ դաժան թեմաների։ Այս ոճի ծաղկման տարիներն էին 1969-1980 թվականները։

Փսիխոդելիկ ռոքը կապված է պսիխոդելիայի և պսիխոդելիկի(հալյուցինոգեններ) հետ։ Փսիխոդելիկ ռոքը առաջացել է՝ բլյուզ-ռոքի, ֆոլք-ռոքի և ջազի միաձուլումից։ Փսիխոդելիկ ռոք ոճի երգերում հիմնականում օգտագործվում են՝ բաս կիթառ, հարվածային գործիքներ, Էլեկտրական կիթառ, մելոտրոն, սիթառ։ Փսիխոդելիկ ռոքը բարդ, էքսպրեսիվ երաժշտություն է, որը ուժեղ ազդեցություն է թողնում լսողների վրա։

Փանկ ռոք, ռոք երաժշտության ժանր, որն ի հայտ է եկել 1970-ական թվականների սկզբին ԱՄՆ-ում, և քիչ ուշ՝ Մեծ Բրիտանիայում։ Ramones և Sex Pistols խմբերը համարվում են առաջիններից են, որոնք նվագել են Փանք ռոք ոճում: